Խոջոյան Արեգ

0 Shares

«Արարատ քենինգ ֆեքթըրի» ՍՊԸ-ի գլխավոր գինեգործ&

Արեգ Խոջոյան

Ծնվել է՝ 21.04.1987

«Արարատ քենինգ ֆեքթըրի» ՍՊԸ-ի գլխավոր գինեգործ

Կրթություն և վերապատրաստում

2004-2009 թթ. սովորել և ավարտել է ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ
2009-2010 թթ. մագիստրատուրա, ՀԱԱՀ, «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ
2010-2013 թթ. ասպիրանտուրա, ՀԱԱՀ
2015 թ.սեպտեմբեր Խաղողագործության և գինեգործության համալսարան, գինեգործության ամբիոնի վարիչի ասիստենտ, Նոյշտատ, Գերմանիա
2015թ. հուլիս սեմինարներ՝ խաղողագործության, գինեգործության և գինու համտեսի թեմաներով, Սուզ Լա Ռուս, Ֆրանսիա
2015թ. մարտ սեմինարներ՝ խաղողագործության, գինեգործության և գինու համտեսի թեմաներով, Կալիֆորնիա, ԱՄՆ Այցելություններ խաղողի այգիներ և գործարաններ։
2011 թ. օգոստոսից սեպտեմբեր Կոնելիանոյի գինու դպրոց, գինեգործի օգնական, Տրեվիզո, Իտալիա
2011 թ. մայիս այցելություն գինեգործական տարբեր շրջաններ և գործարաններ, Տրեվիզո, Իտալիա
2007 թ.սեպտեմբերից հոկտեմբեր Երևանի կոնյակի գործարան, գինեգործի օգնական, Այգավան, Հայաստան:

Աշխատանքային փորձ

2018 թվականից «Արարատ քենինգ ֆեքթըրի» ՍՊԸ, գլխավոր գինեգործ
2017 թվականից ICARE հիմնադրամի Երևանի գինու ակադեմիա, դասախոս
2017 թվականից «Վայոց Ձորի մարզում տնական գինու որակի բարձրացում, տնայնագործ գինեգործներին մասնագիտական կրթություն և աջակցություն» ծրագրի ղեկավար
2017 թվականից «Երիտասարդ գինեգործների միավորում» ՀԿ, նախագահ
2016-2017 թթ. «Վանսևան» ՍՊԸ, գլխավոր գինեգործ
2015-2017 թթ. ICARE հիմնադրամի Երևանի գինու ակադեմիա, դասախոսի ասիստենտ
2010-2014 թթ. «Էդվագ Գրուպ» ՍՊԸ, գլխավոր գինեգործ
2009 թ.«Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ, գինեգործի օգնական:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն: