hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին, լրացնել առցանց դիմում հայտը, ինչպես նաև ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով վերբեռնել հետևյալ հղմամբ՝

  •            Անձնագրի լուսապատճեն
  • Ինքնակենսագրություն (CV)' անգլերենով պատրաստված Europass ձևաչափով 
  • Անգլերենի կամ պորտուգալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ, պորտուգալերենի՝ B1)
  • Մոտիվացիոն նամակ՝ անգլերենով
  • Ապացույց ՀԱԱՀ-ում ուսանող լինելու վերաբերյալ՝ անգլերենով
  • Նախնական աշխատանքային պլան՝ հաստատված ուղարկող և ընդունող համալսարանների կողմից (դասախոսություններ կարդալու համար նախատեսված աշխատանքային պլանը ներբեռնել հետևյալ հղմամբ, իսկ վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար ՝ հետևյալ հղմամբ:

Ընդունող համալսարանի կողմից հաստատում ստանալու համար կապ հաստատել համապատասխան ոլորտի համակարգողի հետ հետևյալ հղմամբ: Կարևոր է նշել, որ վերբեռնելիս պահանջված PDF փաստաթղթերը պարտադիր պետք է ներառեն դիմորդի անուն ազգանունը։ Այս պահանջը չկատարելու դեպքում դիմումը հայտը չի ընդունվի։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ: «Դիմում հայտի ներկայացման ուղեցույցին» ծանոթացեք այստեղ:  Մինհոյի համալսարանի վերաբերյալ տեղեկություններ կարող եք փնտրել հետևյալ հղմամբ, իսկ Միջազգաին կրեդիտային շարժունություն ծրագրի վերաբերյալ՝ հետևյալ հղմամբ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 31-ն է։

Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է փաստաթղթերի վավերացման և գնահատման համար։ Ծրագիրը հոգում է ապահովագրության և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը՝ 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև 1120 եվրո՝ կեցության ծախսերի համար: Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային փոստի հասցեին:

 

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT) Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT)

Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստան է հրավիրել բիզնես խորհրդատվության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ փորձագետ, բեսթսելերի հեղինակ և հեղինակավոր քոուչ Ջանեթ Փութին՝ հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հատուկ ինտերակտիվ դասընթացի՝ միտված փոփոխությունների կառավարման գործնական հմտությունների զարգացմանը։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10