hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը

հայտարարում է 2019-2020 ուստարվա ասպիրանտուրայի առկա ուսուցման ընդունելություն

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորված անձի կողմից դիմումը տրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճեները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2. Օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափի),
5. Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2019թ.-ի մայիսի 17-ից մինչև հունիսի 7-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

ՀԱԱՀ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՒՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՐԱՖԻԿԸ 

«Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա (Ե.18.01)» մասնագիտությամբ ընդունելության քննության հարցաշար

«Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ (Ե.20.01)» մասնագիտությամբ ընդունելության քննության հարցաշար

«Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր (Ե.23.06)» մասնագիտությամբ ընդունելության քննության հարցաշար

«Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (Ը.00.03.)» մասնագիտությամբ ընդունելության քննության հարցաշար

«Անասնաբուժություն (ԺԶ.00.01)» մասնագիտությամբ ընդունելության քննության հարցաշար

«Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա (Զ.01.01)» մասնագիտությամբ ընդունելության քննության հարցաշար

«Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (Ը.00.02)» մասնագիտությամբ ընդունելության քննության հարցաշար

Հասցե՝ Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգ.՝ 012-58-58-28
ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10