Բադալյան Մանվել Վլադիմիրի

Կենսագիտության և ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ&

Բադալյան Մանվել Վլադիմիրի

Ծնվել է՝ 1971 թվականի մարտի 25-ին

Կենսագիտության և ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ

Կրթություն և վերապատրաստում

2014 թ. մասնակցություն, դասընթացներ, «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակման և բարելավման» թեմա
2010-2013 թթ. մասնակցություն, «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագրի մշակում, TEMPUS ծրագիր, ՀԱԱՀ
2012 թ. մասնակցություն, դասընթացներ, «Կիրառական կենսաբանու-թյուն» մագիստրոսական ծրագրի մշակում, Հունաստան, Իսպանիա, Պոռտուգալիա
2011 թ. դասընթացներ, լաբորատորիաների ստեղծման և վերազինման թեմայով, PHYWE լաբորատոր սարքավորումներ արտադրող ֆիրմա, Վրաստան
1998 թ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա
1988-1993 թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Անասնաբուծաինժեներական ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ

2022 թվականի դեկտեմբերի 5-ից Կենսագիտության և ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ
2019 թվականի դեկտեմբերից – 2022 թվականի դեկտեմբերի 5-ը ՀԱԱՀ, Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի վարիչ
2019 թ․ սեպտեմբերից-դեկտեմբեր ՀԱԱՀ, Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2009-2019թ․ սեպտեմբեր ՀԱԱՀ, Ընդհանուր կենսաբանության ամբիոն, վարիչ
2004 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Գյուղատնտեսական կենդանիների գենետիկայի, սելեկցիայի և կերակրման պրոբլեմային լաբորատորիա, գիտաշխատող, համատեղությամբ
2009 թ. ՀՊԱՀ, Ընդհանուր կենսաբանության ամբիոն, դոցենտ
2005-2009 թթ. ՀՊԱՀ, Ընդհանուր կենսաբանության ամբիոն, դասախոս
2002-2009 թթ. Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն, վիրուսոլոգիայի լաբորատորիա, գիտաշխատող
1994-2002 թթ. Սյունիքի մարզ, Դաստակերտ, Ախլաթյան, Բնունիս և Տոլորս համայնքների միջնակարգ դպրոց, քիմիայի և կենսաբանության ուսուցիչ:

Գիտական գործունեություն

2009 թ. դոցենտ
2005 թ. գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, գերմաներեն

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 25 գիտամեթոդական աշխատանքների, որոնցից մեկ ուսումնական ձեռնարկ և մեկ գյուտի հեղինակային իրավունք: