Խաչատրյան Գագիկ Ստեփանի

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար&

Gagik Khachatryan

Խաչատրյան Գագիկ Ստեփանի

Ծնվել է՝ 1957 թվականի նոյեմբերի 14-ին

Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

Կրթություն և վերապատրաստում

1981թ․ գերազանցության դիպլոմով ավարտել է հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորատիվ ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ հիդրոտեխնիկի որակավորում։

Աշխատանքային փորձ

1981-1987 թթ․ աշխատել է ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի, շրջսովետի գործկոմի և ՀԿԿ Սիսիանի շրջկոմի կազմակերպական բաժիններում, որպես հրահանգիչ
1987-1991 թթ․ ընտրվել է Շաղաթի կոլտնտեսության վարչության նախագահ
1991-1993 թթ․ ընտրվել է Շաղաթի գյուղխորհրդի նախագահ
1993-1994 թթ․ ընտրվել է Սիսիանի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ
1994-1997 թթ․ աշխատել է Դաստակերտի «Բուժտեխնիկա» ՓԲԸ-ում` որպես փոխտնօրեն
1997-2000 թթ․ «Աննա-Ա» Ա/Ձ-ի գործադիր տնօրեն
2000-2016 թթ․ Սյունիքի մարզի «Սերմ արտադրողների միության» տնօրեն
2016-2021թթ․ աշխատել է ՀՀ Սյունիքի մարզպետարանում, որպես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
2021 թվականի հուլիսից աշխատել է «Սերմ արտադրողների միություն» ՍՊԸ-ի տնօրեն
2022 թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար
2019 թվականից պայմանագրային հիմունքներով դասախոսում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում։

Հասարակական գործունեություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկրագործության գիտական կենտրոնի գիտխորհրդի անդամ
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական խորհրդի անդամ
2004 և 2008թ․ պարգևատրվել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բրոնզե մեդալներով
2011 թվականին պարգևատրվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով և ԱՊՀ միջկառավարական կոորդինացիոն խորհրդի կողմից արժանացել պատվոգրի
Զինվորական կոչումը՝ կապիտան։

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Գիտական հրապարակումներ

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:
Երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների և հացահատիկային մշակաբույսերի 16 նոր սորտերի հեղինակ է։
2008 թվականից շարունակում է «Հացահատիկային մշակաբույսերի շրջանացված, հեռանկարային և նոր սորտերի ուսումնասիրության ու մշակության տեխնոլոգիայի ներդրման արդյունքները Զանգեզուրի գյուղատնտեսական գոտու պայմաններում» թեմայով դոկտորական ատենախոսության հետազոտությունները։