Սամվելյան Գարուշ Ալեքսանդրի

ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար&

Սամվելյան Գարուշ Ալեքսանդրի

Ծնվել է՝ 1961 թվականի հոկտեմբերի 14-ին

ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

Կրթություն և վերապատրաստում

1985 թ․ ընդունվել է «Մաղարաչ» խաղողագործության և գինեգործության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրատուրան՝ «Գինու տեխնոլոգիա» մասնագիտությամբ
1978-1984 թթ․ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետը՝ «Գինու տեխնոլոգիա» մասնագիտությամբ
1978 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 122 միջնակարգ ռուսական դպրոցը

Աշխատանքային փորձ

2019 թվականից ՀԱԱՀ, «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղ, տնօրենի պաշտոնակատար
1985 թվականից աշխատել է Աշտարակի գինու գործարանում՝ սկզբում որպես ինժեներ-տեխնոլոգ, ապա գլխավոր գինեգործ
1985 թվականից ՀԱԱՀ, «Գինու տեխնոլոգիա» առարկայի դասախոս
1978-1979 թթ. Խաղողագործության գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի էքսպերիմենտալ գինու գործարանում՝ որպես հատուկ բանվոր

Գիտական գործունեություն

1990 թ. տեխնիկական գիտությունների թեկնածու

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

Արցախի Հանրապետության մի շարք գինեգործական ընկերություններում գինեգործ-խորհրդատու
Երկար տարիներ եղել է ՀԱԱՀ պետական քննությունների  և դիպլոմային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ

Գիտական հրապարակումներ

Գիտահետազոտական գործունեության ընթացքում հրատարակել է 46 հոդված, շուրջ 40 գինիների բրենդերի հեղինակ է: