Խանդանյան Սարգիս

0 Shares

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր&

Սարգիս Խանդանյան

Ծնվել է՝ 24.06.1990

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Կրթություն և վերապատրաստում

2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով Քաղաքագիտության բակալավրի որակավորում
2013թ. ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Մարդաբանության ֆակուլտետը՝ ստանալով Թվային մարդաբանության գիտության մագիստրոսի որակավորում:

Աշխատանքային փորձ

2010 – 2015 թթ. «Սիվիլիթաս» հիմնադրամում որպես «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար, հաղորդման հեղինակ
2014 – 2015 թթ. change.org կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակում որպես մեդիա արշավների և հաղորդակցության պատասխանատու
2015 – 2016 թթ. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում որպես հաղորդակցության պատասխանատու
2016 – 2018 թթ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում որպես բովանդակության պատասխանատու, խմբագիր
2018 թ. հունիս – 2019 թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2019 թ.-ից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հավելյալ տեղեկություն

2014 – 2015թթ. մասնակցել է Հրանտ Դինք հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: