Ղափլանյան Իրինա

0 Shares

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար&

Իրինա Ղափլանյան

Ծնվել է՝ 27.09.1983

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար

Կրթություն և վերապատրաստում

2009-2014թթ. – Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, գիտությունների թեկնածու, դոկտոր, թեզի պաշտպանության թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ և նոր քաղաքական տրամախոսություն
2005-2006թթ. – Լոնդոնի Դիվանագիտական ակադեմիա, դիվանագիտության մագիստրոսի կոչում` Ուեսթմինսթրի համալսարան, թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ
2001-2004թթ. – Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգային հարաբերությունների բակալավրի կոչում, թեզի պաշտպանության թեման՝ «Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը»
1999-2001թթ. – Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
1998-1999թթ. – ուսուցում ԱՄՆ-ում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում
1989-1998թթ. – սովորել և ավարտել է Երևանի Չեխովի անվան միջնակարգ դպրոցը:

Աշխատանքային փորձ

2019 թ.հունիսից ՀՀ, շրջակա միջավայրի փոխնախարար

2018-2019 թ.հունիս ՀՀ, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
2015-2017թթ.–Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Extension բաժնում մշակել և դասավանդել է կանանց առաջնորդության և իրավահավասարության դասընթացներ
2016 թթ. – Հայաստանի Ամերիկյան Համալսարան, General Education ամբիոնում դասավանդել է քաղաքագիտություն
2014-2017թթ. – Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ (ad hoc)
2012-2017թթ. – «Գրին Բին էկո» սրճարանների ցանցի համահիմնադիր
2010-2013թթ. – Caucasus Edition, Journal of Conflict Transformation պարբերականի համախմբագիր (հասարակական հիմունքներով)
2008-2009թթ. – Ջորջթաուն Համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ
2006-2007թթ. – ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի` ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող
1999-2001թթ. – Հանուն ընտանիքի և առողջության հասարակական կազմակերպություն, ադմինիստրատիվ օգնական:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: