Գևորգյան Ջուլիետտա

0 Shares

Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ&

gevorg-624x756

Գևորգյան Ջուլիետտա

Ծնվել է՝ 13.06.1964

Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ

Կրթություն և վերապատրաստում

2008 թ. մասնակցություն «Բոլոնիայի հռչակագրի հիման վրա կրեդիտային համակարգի ներդրման ընթացակարգերը» սեմինարին, ԱՄՆ, Ջորջիայի նահանգ, Ագրարային համալսարան, վկայական
2003 թ. վերապատրաստում առարկայական ծրագրերով, Գերմանիայի Հոհենհայմի ագրարային համալսարան, վկայական
2002 թ. մասնակցություն «Ուսումնական պլանների կատարելագործման հիմնահարցերը» թեմայով սեմինարին, Տեմպուս-Տասիս եվրոպական կրթական ծրագրի շրջանակներում, Գերմանիայի Հոհենհայմի և Հոլանդիայի Վագենինգենի ագրարային համալսարաններ, վկայական
2000-2005 թթ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, «Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն» մասնագիտությամբ
2000-2001 թթ. ուսուցում «Ֆինանսական հաշվառում», «Կառավարչական հաշվառում», «Աուդիտ» առարկաներից, հովանավոր USAID, կազմակերպիչ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, Լոնդոնի համալսարան, վկայական
1985-1990 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Տնտեսագիտական ֆակուլտետը՝ «Հաշվապահական հաշվառումը, վերստուգումը և տնտեսական գործունեության վերլուծությունը գյուղատնտեսության մեջ» մասնագիտությամբ
1971-1981 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 131 միջնակարգ դպրոցը:

Աշխատանքային փորձ

2019թ. հունիսից ՀԱԱՀ, ֆինանսահաշվային ամբիոն, դոցենտ
2009-2018թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոն, վարիչ
2018 թ. նոյեմբերից- 2019 թ հունիս ՀԱԱՀ, Ֆինանսահաշվային ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2000-2009 թթ. Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հաշվապահական հաշվառում և աուդիտ ամբիոն, դասախոս
1994-2000 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Հաշվապահական հաշվառում և աուդիտ ամբիոն, ասիստենտ
1985-1994 թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ Հաշվապահական հաշվառում, ֆինանսներ և վերահսկում ամբիոն, ավագ լաբորանտ
1982-1985 թթ. Հայաստանի Սոցապմինիստրությանն առընթեր հաշվողական կենտրոն, օպերատոր:

Գիտական գործունեություն

2009թ. դոցենտ
2007թ. տնտեսագիտության թեկնածու

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

ՀԱԱՀ, հոգաբարձուների խորհուրդ, անդամ
Տնտեսագիտական ֆակուլտետի գիտական խորհուրդ, անդամ
Տնտեսագիտական ֆակուլտետի մրցութային հանձնաժողով, նախագահ
Դեկանատի խորհրդի անդամ
«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության համակարգող
ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, անդամ
2010թ․ պարգևատրվել է ՀԱԱՀ Ոսկե հուշամեդալով:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է շուրջ 25 գիտական հոդվածների, որից 8-ը միջազգային գիտաժողովների, 3 գրքի և 18 ուսումնամեթոդական աշխատանքների: