Քամալյան Արտակ

0 Shares

&

Արտակ Քամալյան

Ծնվել է՝ 09.05.1970 թ.

Կրթություն և վերապատրաստում

1986-1990թթ.-Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտ, մասնագիտացումը` «Տնտեսագիտություն և կառավարում»
1995թ.-Վորոնեժի պետական գյուղատնտեսական համալսարան, ՌԴ, Տնտեսագիտության թեկնածու
1995-1996թթ.-Ռեդինգի համալսարան, Մեծ Բրիտանիա, TEMPUS ծրագրի մասնակից
1998թ.-Կոլորադոյի համալսարան, ԱՄՆ, ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված պրոֆեսորա-դասախոսական կազմի փորձի փոխանակման ծրագրի մասնակից
2000թ.-Վորոնեժի պետական ագրարային համալսարան, Ռուսաստանի Դաշնություն, Տնտեսագիտաության դոկտոր, գիտական թեզ «Կառավարչական որոշումների ընդունումը ռիսկի և անորոշության պայմաններում» թեմայով
2004թ.- Լուիզիանայի համալսարան, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր, ԱՄՆ-ի FSA/CI ծրագրի մասնակից
2006թ.-Լինքոլնի համալսարան, Նեբրասկա, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր
2007թ.-Ալքորնի համալսարան, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր:

Աշխատանքային փորձ

1991-2011թթ. Վորոնեժի պետական գյուղատնտեսական համալսարան, Տնտեսագիտական ֆակուլտետի Հարկեր և իրավունք ամբիոնի վարիչ, դոկտոր,պրոֆեսոր, ռեկտոր
2002-2004թթ.- «Լամսկոե» գյուղատնտեսական հոլդինգ, գիտական խորհրդատու, գործադիր տնօրեն
2008-2012թթ.- «Կոուրեկս» գյուղատնտեսական հոլդինգ, գիտական խորհրդատու, ռազմավարության և ռիսկերի գծով տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն
2011-2017թթ.-Ելեցի պետական համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետ,պրոֆեսոր
2012-2018թթ.-«Պարիտի Կապիտալ» ԲԲԸ, գլխավոր տնօրենի տեղակալ
2018-2019 թ.հունիս ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
2019 թ.հունիսից – 2020 թ․ հունվար ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն