Վիզա և ապահովագրություն

Վիզա

Նախքան վիզա ստանալու համար դիմելը հարկավոր է ստուգել` արդյոք Ձեր անձնագիրը վավեր է և ունի դատարկ էջեր: Հայաստանի մուտքի արտոնագիր կարող եք ստանալ ձեր երկրում ՀՀ դեսպանությունից: Եթե ձեր երկրում չկա ՀՀ դեսպանություն, կարող եք դիմել ՀՀ հյուպատոսություն: Դիմորդի երկրում ՀՀ դեսպանության և հյուպատոսության բացակայության դեպքում դիմորդը մուտքի արտոնագիր կարող է ստանալ այլ երկրում:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և վիզա ստանալու վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հղումներով.

Ապահովագրություն

ՀԱԱՀ-ում հյուրընկալող բոլոր ուսանողներին և աշխատակիցներին խորհուրդ է տրվում ունենալ բժշկական ապահովագրություն:
Նախքան Հայաստան այցելելը հարկավոր է ունենալ ճանապարհորդական ապահովագրություն, որը կհոգա հիմնական բժշկական ծախսերը:
Ապահովագրության մասին մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի հետ կամ այցելել ներքոնշյալ հղմամբ.

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]