Տեմպուսը Եվրոպական Միության ծրագիր է` ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը: Տեմպուսն աջակցում է բարձրագույն կրթության բնագավառում ուսումնական ծրագրերի և կրթական նյութերի վերանայմանը, զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը և համալսարանական կառավարման համակարգի կատարելագործմանը: Այդ աջակցությունը Տեմպուսը տրամադրում է ԵՄ և Գործընկեր երկրների բարձրագույն կրթության հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված դրամաշնորհների միջոցով այն բնագավառներում, որոնք ԵՄ և Գործընկեր երկրների կողմից սահմանվել են որպես առաջնային և, որոնք համահունչ են այդ երկրներում ընթացող սոցիալ-տնտեսական ընդհանուր բարեփոխումներին:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Տեմպուս ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ ծրագրերը.
LeAGUe` «Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ցկյանս ուսուցման զարգացման ցանց»
Նախագծի շրջանակներում ցկյանս ուսուցման գործընթացը խթանելու համար մշակվել է ցկյանս ուսուցման կազմակերպման շրջանակ և մեթոդների համակարգ գործընկեր երեք երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում, ստեղծվել է ցկյանս ուսուցման փորձագիտական պորտալ, ՀԱԱՀ-ում կահավորվել է համապատասխան լսարան և իրականացվել են 2 պիլոտային դասընթացներ՝ «Ագրոտուրիզմ․ գինու տուրիզմը Հայաստանում» և «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» թեմաներով:
ARMENQA` «Հայաստանում ազգային և սեկտորալ որակավորման շրջանակների ամրապնդում»
Նախագիծը միտված է Հայաստանում բուհերի շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը և աշխատաշուկայում` ազգային և միջազգային մակարդակներով Հայաստանում ստացած որակավորումների ճանաչմանը, որակավորումների ազգային և որակավորումների ոլորտային շրջանակների (ՈԱՇ և ՈՈՇ) ձևավորմանը: Աշխատանքներ են տարվել ՈԱՇ-ի հիմնական շահակիցների՝ բուհերի ուսանողների և շրջանավարտների, գործատուների ու աշխատաշուկայի ներկայացուցիչների, ոլորտը կարգավորող պետական մարմինների ու հանրային գործընկերների կարողությունների զարգացման, ՀՀ-ում ՈՈՇ-ների ստեղծման և փորձարկման նպատակով ազգային մոդելի և մեթոդաբանական հենքի մշակման ուղղությամբ:
SuToMa` «Կայուն զբոսաշրջության կառավարման միջազգային բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի նոր մոդուլների մշակում»
Նախագիծը կոչված է արդիականացնելու ուսումնական ծրագրերը կայուն տուրիզմի կառավարման ոլորտում և մշակելու կայուն զարգացմանը միտված միասնական մոտեցում։ Ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ մի շարք աշխատակիցներ վերապատրաստվել են ծրագրի գործընկեր երկրներում և տուրիզմի զարգացման ոլորտում իրենց ստացած գիտելիքները կիրառել են ՀԱԱՀ-ում` «Ագրոզբսաշրջություն» նոր մասնագիտության բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում, ինչպես նաև կահավորվել է համապատասխան լսարան։
GOVERN - «Ինքնավարություն և պատասխանատվություն. ժամանակակից բարձրագույն կրթության կառավարման համակարգի մշակում` միտված արդյունավետ փոփոխությունների նախաձեռնմանը` համաձայն Բոլոնիայի չափանիշների»
Նախագծի հիմնական նպատակը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կառավարման համակարգի կատարելագործումն է` Բոլոնիայի չափանիշներին համապատասխան և արդյունավետ կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնմամբ, որն էլ իր հերթին հանգեցնելու է բուհի ինքնավարության և պատասխանատվության ամրապնդմանը: Ծրագիրը բուհի ինքնավարության ու պատասխանատվության ամրապնդմանը միտված իր հիմնական նպատակներն իրագործել է հետևյալ գործառույթների իրականացմամբ.
Վարչական անձնակազմի կարողությունների ամրապնդում` միտված համակարգի արդյունավետ փոփոխություններին,
Իրավական (համակարգային մակարդակով) և վերահսկման (բուհի մակարդակով) շրջանակների վերանայում` համաձայն Բոլոնիայի գործընթացի:
HEN-GEAR` «Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը»
Նախագծի նպատակն է որակի ապահովման և շրջանավարտների զբաղվածության աջակցման ճանապարհով Արևելյան հարևանության տարածաշրջանում նպաստել բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացման գործընթացին: Նախագծի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործընթացները.
տեղեկատվական բազայի ստեղծում,
շրջանավարտների պրոֆիլների ստեղծում և հետազոտության իրականացում,
շրջանավարտների աշխատանքային պայմանների հետազոտություն,
շրջանավարտների աշխատանքի տեղավորման որակյալ համակարգի ստեղծում:
LaManche` «Բարձրագույն կրթության փոփոխության նախաձեռնումն ու կառավարումը»
Նախագծի հիմնական նպատակն է խթանել բարձրագույն կրթության արդիականացումը` մասնակից բուհերում ղեկավարման և կառավարման կարողությունների կատարելագործման, համապատասխան շահագրգիռ կողմերի միջև բարձրագույն կրթության բարեփոխումներին միտված արդյունավետ երկխոսության խրախուսման, բուհերում որոշումների կայացման գործընթացում ուսանողների ակտիվ ներգրավվածության ապահովման միջոցով:
Ծրագրի շրջանակներում համալսարանի պրոֆեորադասախոսական անձնակազմի համար կազմակերպվել են մի շարք թրեյնինգներ «Ղեկավարման հմտությունների զարգացման ոլորտում», մշակվել են բարձրագույն կրթության փոփոխություններին միտված մի շարք ուղղեցույցներ, ստեղծվել է արտաքին շահառուների բազա և վիրտուալ փորձագիտական պորտալ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողները մասնակցել են Բուլղարիայի համալսարանական քոլեջում կազմակերպված ամառային դպրոցին:
GIDEC` «Աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաները Արևելյան հարևան երկրների կայուն զարգացման համար»
Նախագծի շրջանակներում Հայաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում բարելավվել է բարձրագույն կրթությունը գեոդեզիայի և գեոինֆորմատիկայի ոլորտներում, վերանայվել են արդեն գոյություն ունեցող գեոդեզիայի ուսումնական ծրագրերը, մշակվել են նոր ուսումնական ծրագրեր և ուսուցողական նյութեր, գործընկեր հաստատություններում հիմնվել են 6 նոր GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) լաբորատորիաներ, ինչպես նաև ինտենսիվ դասընթացների միջոցով իրականացվել է համապատասխան անձնակազմի վերապատրաստում:
MAPB` Կիրառական կենսաբանության բնագավառում մագիստրոսական
Նախագծի շրջանակներում մշակվել է «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագիր Հայաստանի, Վրաստանի և եվրոպական առաջատար մի շարք համալսարանների ու կառույցների հետ համագործակցության արդյունքում, մի շարք ուսանողներ վերապատրաստվել են գործընկեր համալսարաններում, ինպես նաև ՀԱԱՀ-ում ստեղծվել է կիրառական կենսաբանության լաբորատորիա:
«Անասնաբուժական կրթական բարեփոխումները դեպի Եվրոպական ստանդարտներ» (TEMPUS JEP-27113-2006)
Նախագծի շրջանակներում եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայվել են անասնաբուժական կրթական ծրագրերը, ինչպես նաև ձեռք են բերվել համապատասխան տեխնիկական միջոցներ և ռեսուրսներ համալսարանում անսանաբուժական կրթության որակի բարելավման համար:
«Բնապահպանական ուսումնասիրությունների ներածություն Հարավկովկասյան տարածաշրջանում» (JEP-23193-2002)
Նախագծի շրջանակներում մշակվել և վերանայվել են գործընկեր բուհերի բնապահպանական ուսաումնական ծրագրերը, հարավկովկասյան տարածաշրջանում ձևավորվել է համագործակցության համալսարանական ցանց բնապահպանական հարցերի վերաբերյալ տեղեկատվության տարածման և փորձի փոխանակման նպատակով, ինչպես նաև իրականացվել է համապատասխան անձնակազմի վերապատրաստում:
«Տնտեսագիտական կրթական բարեփոխումներ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում» (JEP-21203-2000)
Նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ի ուսուցման համակարգում ընդգրկվել են «Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «Ագրոբիզնես և շուկայաբանություն», «Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն» մասնագիտությունները, հիմնվել են օտար լեզուների ուսուցման կենտրոնը և գրադարանի թվայնացման համակարգը: Այդ ծրագրերն իրականացվել են Հոհենհայմի (Գերմանիա) և Վագենինգենի (Նիդերլանդներ) գործընկեր համալասարանների հետ:
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74,
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]