Ապրուստի ծախսեր և տրանսպորտ

Ապրուստի ծախսեր

Հայկական դրամը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթն է։ Երևանում բնակարանների ամսական վարձավճարը կազմում է մոտ 80 000 դրամ (≈142 €) կամ ավելի բարձր: Սննդամթերքի գները արագ սննդի ցանցերում և ազգային ռեստորաններում տարբեր են: Ճաշատեսակների արժեքը սկսվում է մոտավորապես 1000 դրամից (≈1.9 €) մինչև 10 000 դրամ (≈20 €) կամ ավելի բարձր:

Տրանսպորտ

Հայաստանում գործում են հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները, բացի տրամվայից: Մետրոպոլիտենը բաղկացած է միայն մեկ գծից և 10 կայարանից։ Ուղեվարձը կազմում է 100 դրամ (≈0.2 €)։ Տարբեր կանգառներից միկրոավտոբուսներն ու ավտոբուսները երթևեկում են քաղաքի բոլոր մասերով: Ուղեվարձը կազմում է 100 դրամ (≈0.2 €)։ Տաքսիների սակագներն են. 1 կմ-ի արժեքը 100-120 դրամ (≈0,2 €), նվազագույն արժեքը` 500-600 դրամ (≈0,9-1,1 €): Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է Երևանից 10 կմ դեպի արևմուտք: Դեպի օդանավակայան տանող տաքսու սակագինը մոտավորապես 3000 դրամ է (≈6 €), իսկ ավտոբուսի ուղեվարձը` 300 դրամ (≈ 0,6 €):

Հայաստանի բջջային օպերատորները

Հայաստանում գործում են բջջային կապի 3 օպերատորներ:

Անվտանգություն

Ամենաանվտանգ 128 երկրների ցանկում Հայաստանը 62-րդն է (World’s Safest Countries 2019, Global Finance):

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]