hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՈՒսումնական գործընթացի կառավարման վարչություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնը (այսուհետև՝ Կենտրոն) համալսարանի կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման, ուսման որակի վերահսկողության և ինքնավերլուծության, ուսումնական և ուսումնամեթոդական գործընթացների պլանավորման և կազմակերպման, համալսարանի մասնագիտությունների լիցենզավորման ու հավատարմագրման գործընթացները պլանավորող և իրականացնող, մինչհամալսարանական, լրացուցիչ, շարունակական կրթության, վերապատրաստման մագիստրատուրայի ու մասնաճյուղերի գործունեությունը պլանավորող, համակարգող և վերահսկող կառույց է:
Կենտրոնն իր գործունեությունը կանոնակարգում է ՀՀ Ազգային ժողովի և Կառավարության որոշումներով, ՀՀ Կրթության և գիտության նախարարության նորմատիվային փաստաթղթերով, համալսարանի կանոնադրությամբ, համալսարանի գիտական խորհըրդի, ռեկտորատի որոշումներով, ռեկտորի հրամաններով և Կենտրոնի կանոնակարգով:
Կենտրոնը ղեկավարում է տնօրեն-պրոռեկտորը, ում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է համալսարանի ռեկտորը:
Ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն-պրոռեկտորը ի պաշտոնե ընդգրկվում է համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի կազմերում:
Ուսումնամեթոդական կենտրոնի կառուցվածքը հաստատվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից և վավերացվում ռեկտորի հրամանով:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնը կազմված է չորս բաժիններից.

  • Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման և նորագույն տեխնոլոգիաների,
  • Ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման,
  • Ուսումնական գործընթացի վերահսկման, ինքնավերլուծության և որակի կառավարման,
  • ՈՒսումնամեթոդական նորմատիվային փաստաթղթերի, գրականության և շարունակական կրթության:

Հետադարձ կապ
0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74
ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 319 սենյակ
Հեռ. (37410) 52-24-32, ներքին՝ 3-82


 


 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10