Գյուղատնտեսական մեքենաների ամբիոն
|
Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը կազմավորվել է 1931 թ.` որպես մեքենագիտության ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը պրոֆեսոր Ս.Ս. Սահակյանն էր, ով ղեկավարել է այն 1931-ից մինչև 1971 թ.: Ամբիոնը Ս.Ս. Սահակյանի ղեկավարությամբ զբաղվել է տարբեր աշխարհագրական բարձրություններում տրակտորների հզորության վերականգնման և բարձրացման, գյուղատնտեսական մեքենաների անիվների օղագոտու և հողի փոխազդեցության, Հայաստանի քարքարոտ հողերի յուրացման հարցերով, ինչպես նաև «ԿՈՒՄՍ-100» մակնիշի քարհավաք մեքենայի նախագծմամբ, պատրաստմամբ, արտադրական փարձարկմամբ ու ներդրմամբ: Այն հետագայում անցել է պետական փորձարկումներ և լայն կիրառություն ստացել քարքարոտ հողերի յուրացման աշխատանքներում: Ամբիոնում տարբեր տարիների աշխատել են դոցենտներ Լ.Մ. Մանսուրյանը, Մ.Ա. Սարգսյանը, Պ.Մ. Մելտոնյանը, Ս.Ա. Սահակյանը, Վ.Մ. Ատոմյանը, Կ.Հ. Հովհաննիսյանը և այլ փորձառու դասախոսներ: 1943-1944 թթ. գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի բազայի վրա կազմավորվում են մի շարք ինքնուրույն մասնագիտական ամբիոններ` Գյուղատնտեսական մեքենաների և էլեկտրիֆիկացիայի, Ավտոտրակտորների, Նորոգման և մետաղների տեխնոլոգիայի, որը հետագայում բաժանվեց երկու առանձին ամբիոնների` Մեքենաների նորոգման ու մետաղների տեխնոլոգիայի և Գյուղատնտեսական մեքենաների շահագործման: 1972-1977 թթ. ամբիոնի վարիչը եղել է պրոֆեսոր Խ.Ա. Խաչատրյանը, ով մեծ ավանդ ունի կադրերի պատրաստման և հայրենական գիտության զարգացման գործում: 1977-2008 թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Շ.Մ. Գրիգորյանը: Նրա հետազոտություններն ընդգրկում են ծխախոտագործության, խաղողագործության, պտղաբուծության և հողի մշակության (լեռնային երկրագործություն) մեքենայացման հարցերը: 2008-2017թ.թ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ա.Մ. Եսոյանը, ում գիտական հետազոտությունները վերաբերում են մեքենատրակտորային ագրեգատների դինամիկական և տեխնոլոգիական ցուցանիշների բարելավման և հողի մեքենայական դեգրադացիայի խնդիրներին: 2017թ. առ այսօր ամբիոնը ղեկավարում է դոցենտ Պ. Ա. Տոնապետյանը: Ամբիոնը համալրված է ռուսական և արտասահմանյան արտադրության ժամանակակից տեխնիկայով: Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում լեռնային երկրագործության, խաղողագործության, ծխախոտագործության, հողի մշակության նոր տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների մշակման, գյուղատնտեսական հումքի վերամշակման, բերքահավաքի մեքենաների բանող օրգանների` կտրող ապարատների տեսական հիմունքների մշակման ուղղություններով: Ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիաները նոր սարքավորումներով համալրելու, ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Ամբիոնի աշխատակիցներն ստացել են ավելի քան 100 հեղինակային վկայական, տպագրել 400-ից ավելի գիտական աշխատանք: Հիշատակման են արժանի հետևյալ դասագրքերն ու մենագրությունները. «Îñíîâû ðàçðàáîòêè ðîòàöèîííûõ ðåæóùèõ àïïàðàòîâ óáîðî÷íûõ ìàøèí» (À.Ï. Òàðâåðäÿí), «Երկրագործական մեխանիկա» (Շ.Մ. Գրիգորյան, Ա.Ց. Խաչատրյան, Ռ.Ս. Մինասյան), «Բերքահավաքի մեքենաներ» (Մ.Ա. Սարգսյան), «Գյուղատնտեսության մեխանիզատորի տեղեկագիր» (Շ.Մ. Գրիգորյան, Պ.Մ. Մելտոնյան, Գ.Գ. Մուրադյան, Գ.Մ. Կարապետյան), «Մաթեմատիկական վիճակագրության տարրերը և գիտափորձի պլանավորման տեսություն» (Շ.Մ. Գրիգորյան, Ա.Պ. Թարվերդյան, Դ.Պ. Պետրոսյան), «Վարի ագրեգատի դինամիկատեխնոլոգիական կայունությունը հողի մեքենայական դեգրադացման կանխարգելումով» (Ա.Մ. Եսոյան), «Անտառային մեքենաներ և մեխանիզմներ» (Շ.Մ. Գրիգորյան, Ս.Վ. Հովհաննիսյան), «Մելիորատիվ մեքենաներ» (Ա.Հ. Մելքոնյան), «Հացահատիկահավաք կոմբայն» (Շ.Մ. Գրիգորյան, Ս.Վ. Ռաֆայելյան), «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ» (Ա.Մ.Եսոյան, Ս.Վ. Հովհաննիսյան, Մ.Ա.Ալավերդյան): Հիմնադրման օրվանից ամբիոնում մեծ ուշադրություն է դարձվել գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործին: Գիտության հարյուրավոր դոկտորներ և թեկնածուներ արդյունավետ գործունեություն են ծավալել ոչ միայն հարազատ բուհում, այլև տարբեր կրթական և գիտահետազոտական հաստատություններում: Ամբիոնը համագործակցում է երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի, ֆերմերային տնտեսությունների, Մոսկվայի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վլադիկավկազի, Վրաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների համապատասխան տեխնիկական ամբիոնների հետ:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Տոնապետյան Պարգև Արամայիսի - տ.գ.թ., դոցենտ
- Եսոյան Արամայիս Մյասնիկի - տ.գ.դ., պրոֆեսոր
- Հովհաննիսյան Սամվել Վարդանի - տ.գ.թ., դոցենտ
- Մելքոնյան Անահիտ Հայրիկի -տ.գ.թ., դոցենտ
- Ալավերդյան Մանվել Ավետիքի - տ.գ.թ., դոցենտ
- Մկրտչյան Հայկ Դերենիկի - տ.գ.թ., դոցենտ
- Մաթևոսյան Անի Անդրանիկի - տ.գ.թ. ասիստենտ
- Գալֆայան Աշոտ Մարգարի - առաջատար մասնագետ
- Յավրոյան Լիլիա Արտաշի - 1-ին կարգի լաբորանտ
- Մարտիրոսյան Գոհար Պետրոսի - 2-րդ կարգի լաբորանտ
Դասավանդվող առարկաները «Մելիորատիվ մեքենաներ», «Մելիորատիվ և շինարարական մեքենաներ», «Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաներ», «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ», «Անտառահատ և ԱՓՄ», «Անտառային մեքենաներ և սարքավորումներ», «Երկրագործական մեխանիկա», «Անտառային մեքենաներ և մեխանիզմներ», «Գյուղատնտեսական մեքենաների փորձաքննություն և պարամետրերի գնահատում», «Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաների նախագծման հիմունքներ», «Գյուղ. մեքենաների դինամ. և տեխնոլ. հատկանիշների բարելավման ուղղությունները», «Գյուղ.մեքենաների կառուցվածքային կատարելագործման հիմնական ուղղությունները», «Փոքրաչափ գյուղ. տեխնիկայի նախագծման հիմունքները», «Հողի մշակության ժամանակ էներգախնայող հողապաշտպան տեխնոլոգիաները և տեխ. միջոցները», «Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ տեխնոլոգիաները և տեխ. միջոցները»:
Հետադարձ կապ ՀԱԱՀ, II-մասնաշենք, 301 սենյակ Հեռ. (37412) 56 17 73, ներքին՝ 2-60, 3-10 E-mail:
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|