ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Перечень мероприятий

These articles are available only in armenian.

Շնորհավորանքներ

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր 85-ամյա հարուստ պատմությամբ, գեղեցիկ ավանդույթներով, նշանավոր մարդկանցով և 65 հազարից ավելի շրջանավարտներով հանրապետության լավագույն բուհերից մեկն է:
Այսօր համալսարանը հպարտանալու հիմքեր շատ ունի: Այն հանրապետությունում բարձրագույն գյուղատնտեսական կրթությամբ մասնագետներ պատրաստող միակ բուհն է, որը դարձել է նաև հիմնական և կիրառական ագրարային գիտական հետազոտությունների կենտրոն: Համալսարանի հազարավոր շրջանավարտներ իրենց նվիրումն ու ներդրումն են ունեցել Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում, նրանցից շատերն արյան կանչով մասնակցել են Արցախյան գոյամարտին՝ փառահեղ էջեր ավելացնելով ազատագրական հերոսամարտի պատմությանը:
Որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ համոզված եմ, որ համալսարանի 85-ամյա պատմությունը շրջանավարտներիս համար հպարտանալու, խորհելու, անցյալը վերաիմաստավորելու և ապագայի նկատմամբ հավատով ներշնչվելու հրաշալի առիթ է: Ագրարային համալսարանը հանրապետության բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկն է: 2015թ. համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ստեղծվել է ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոն, ձեռք է բերվել գյուղատնտեսական նոր տեխնիկա, համալրվել է լաբորատոր և հետազոտական սարքավորումների բազան: Նորագույն տեխնիկական միջոցներով և սարքավորումներով կահավորվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան, որը պետք է դառնա սննդի փորձաքննության հանրապետական հզոր կենտրոն:
Շնորհավորում եմ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը և շրջանավարտներին հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ: Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր եմ ուզում ուղղել հատկապես նրանց, ովքեր տարիներ շարունակ նվիրվել են սերունդների դաստիարակության շնորհակալ գործին, ովքեր եղել են համալսարանի պատմությունը կերտողները և մեզ են ժառանգել այսուհետ այն պատվով տանելու առաքելությունը:

Ս. Սարգսյան
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

 

Календарь

Декабрь 2016
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31