ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Среда, Июня 27
These articles are available only in armenian.

ՀԱԱՀ 18 ուսանող պրակտիկան կանցկացնի Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկում 

Հունիսի 27-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարան էին այցելել Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի ներկայացուցիչները` մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Արսեն Աբրահամյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Մարիամ Գրիգորյանը: Նրանք հանդիպեցին

«Ֆինանսներ և վարկ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների հետ, ովքեր պատրաստվում են մասնագիտական պրակտիկա անցնել ՀՀ բանկային համակարգում: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը, Ֆինանսեր և վարկ ամբիոնի վարիչ Սաթենիկ Մկրտչյանը, դասախոս Անի Գևորգյանը:

Ողջունելով ուսանողներին ՝ Ա. Աբրահամյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի և կարիերայի հետագա հնարավորությունները Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկում, ինչպես նաև ընտրության չափանիշները. «Նախկինում Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը հնարավորություն էր տալիս մասնագիտական կրթություն ստացող բոլոր ցանկացողներին պրակտիկա անցնել մեր բանկում, սակայն ներկայումս բանկը փոխում է իր ռազմավարությունը՝ կարևորելով ոչ թե քանակական, այլ որակական չափանիշը: Ներկայումս բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն ունեն բուհերի այն ուսանողները, ովքեր ունեն բարձր մոգ, աչքի են ընկնում մասնագիտական հիմնարար գիտելիքներով և միաժամանակ ունեն բանկային համակարգում կարիերա սկսելու բարձր մոտիվացիա: Նպատակը մեկն է՝ ընտրել և վերապատրաստել որակյալ կադրեր հետագայում Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի թիմը նոր, բարձրորակ մասնագետներով համալրելու համար»,-ասաց բանկի մարդկային ռեսուրսների գլխավոր պատասխանատուն:
Ապա այն ուսանողները, ովքեր ցանկություն ունեին մասնագիտական պրակտիկան անցնել հենց Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկում,մասնակցեցին թեստավորման: 20 հարցից բաղկացած թեստը լրացնելու համար հատկացվեց 30 րոպե: Հարկ է նշել, որ ի

պատիվ Ագրարային համալսարանի՝ թեստավորմանը մասնակցած բոլոր 18 ուսանողները հաղթահարեցին թեստավորման սահմանված շեմը՝ հավաքելով բարձր միավորներ և հնարավորություն ստանալով պրակտիկան անցկացնել ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակի մեջ գտնվող Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկում:


                                                                                                                                                                                                     

 

Календарь

Июль 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4