ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Понедельник, Июня 11
These articles are available only in armenian.

Միջազգային շաբաթ և վերապատրաստում Ալմերիայի համալսարանում

Ս.թ. ապրիլի 16-ից 20-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի աշխա-տակիցները մասնակցեցին Իսպանիայի Ալմերիայի համալսարանում կազմակերպված «9-րդ միջազգային շաբաթ» միջոցառումների շարքին. Մասնակիցների թվում էին ավելի քան 28 երկրների 65 ներկայացուցիչներ՝

Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրաքից, Հարավային Կորեայից և ԱՊՀ երկրներից: 9-րդ միջազգային շաբաթը լավ առիթ էր յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի համար կիսվելու փորձով, տեսական ու գործնական գիտելիքներով: Ծրագրի շրջանակներում Ալմերիայի համալսարանի բակում կազմակերպվել էր ցուցադրություն, որի նպատակն էր մասնակից հյուրերին հնարավորություն տալ ավելի մոտիկից ծանոթանալու տարբեր ազգերի մշակույթին: Ալմերիայի համալսարանում սովորող բնականաբար, հայ ուսանողները հյուրերին ծանոթացնում էին հայկական մշակույթին և խոհանոցին:
Բացի ամենօրյա սեմինար քննարկումներից, ՀԱԱՀ-ի յուրաքանչյուր աշխատակից հանդիպեց համապատասխան բաժնի աշխատողների հետ և ծանոթացավ նրանց գործունեությանը, կիսվեց իր փորձով՝ ձեռք բերելով արժեքավոր գիտելիքներ դրանք մայր բուհում կիրառելու համար:

Արտաքին կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սաթիկ Ավագյանը գործընկեր համալսարանների հետ միասին հնարավորություն ունեցավ ներկայացնելու Ագրարային համալսարանը, իրականացվող միջազգայնացման գործընթացը, ծրագրերը, ինչպես նաև միջազգային համագործակցության ոլորտում առկա առաջնահերթությունները: Միջազգային շաբաթվա շրջանակներում կազմակերպված աշխատաժողովների, սեմինար-քննարկումների ընթացքում ներկայացվեցին միջազգային կրեդիտային շարժունության, կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներն ու խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև մրցունակ ծրագրային հայտ պատրաստելու հետ կապված առկա լավագույն փորձը: Այցը հնարավորություն տվեց ծանոթանալու ոչ միայն Ալմերիայի համալսարանի միջազգայնացման գործընթացին, իրականացվող ծրագրերին, ուսանողների և դասախոսների շարժունության կազմակերպմանը, մասնակից այլ համալսարանների միջազգային փորձին, այլ նաև Ալմերիա քաղաքի հնագույն պատմությանն ու ավանդույթներին: Այս ամենը հնարավորություն տվեց ձեռք բերել նոր մասնագիտական հմտություններ և կարողություններ, նոր ընկերներ, ինչպես նաև գծագրել համագործակցության նոր հեռանկարներ, որոնք օգտագործվելու են ի օգուտ Ագրարային համալսարանի: 

Կադրերի և հատուկ բաժնի տեսուչ-օպերատոր Էլմիրա Սմբատյանը հանդիպում ունեցավ Ալմերիայի համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ Վիսենտե Պեսինո Մեդինայի և նույն բաժնի մի շարք աշխատակիցների հետ: Փոքրիկ ֆիլմի տեսքով ներկայացրեց կադրերի բաժնի աշխատանքը, համագործակցությունը աշխատողների հետ, աշխատանքի նպատակը և հնարավոր բոլոր ճանապարհները՝ բաժնի գործունեությունն ի նպաստ աշխատողների ծառայեցնելու համար: Վերջիններս էլ, ծանոթացրին իրենց աշխատանքային գործունեությանը, մասնավորապես՝ ինչպե՞ս ընտրել ճիշտ մասնագետներ, նրանց մեջ սերմանել մոտիվացիա և նպաստել թիմային աշխատանքի կայացմանը: Պարոն Վիսենտեն խոստացավ ամռանն անպայման այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարան և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ծրագրերը: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոնի առաջատար մասնագետ Լիլիթ Պապիկյանը եղել է Ալմերիայի համալսարանի տարբեր ստորաբաժանումներում և ուսումնասիրել նրանց փորձը: Որպես ՏՏ և ԻԾ կենտրոնի աշխատակից՝ վերջինս հնարավորություն է ունեցել նաև այցելել Ալմերիայի համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին, որտեղ ներկայացրել է ՀԱԱՀ-ի փորձը և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքները: Միջազգային շաբաթվա ընթացքում այցելել է նաև էլեկտրոնային լսարաններ, գրադարան, ուսումնասիրել վիրտուալ լսարանի իրենց փորձը: Բաժնի աշխատակիցները ներկայացրել են նաև իրենց կողմից մշակված հեռախոսային հավելվածը, որի օգնությամբ ուսանողները կարողանում են ճիշտ կողմնորոշվել համալսարանում, կապ հաստատել դասախոսների հետ, ճշտել քննություններից ստացած գնահատականները և իրենց կրեդիտները:

***

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը ներկայացնող խմբի կազմում էր նաև Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժնի վարիչ Լուսինե Մնացականյանը: Միջազգային շաբաթվա ընթացքում մասնակցությունը սեմինարներին, քննարկումներին և աշխատաժողովներին հնարավորություն տվեց ստեղծելու նոր ծանոթություններ, կիսվելու փորձով ու գիտելիքներով, նոր գործընկերային հարաբերությունների սկիզբ դնելու, ինչու չէ՝ նաև ծանոթանալու չքնաղ Անդալուսիայի բնությանը, պատմությանն ու մշակույթին: Ի լրումն միջազգային շաբաթվա միջոցառումների` Լ. Մնացականյանն արդյունավետ աշխատանքային հանդիպումներ ունեցա նաև Ալմերիայի համալսարան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Նոելիա Ուբեդա Խիմենեսի և Ալմերիայի համալսարանի Զբաղվածության ծառայության պետ Մատիաս Գարսիա Ֆերնանդեսի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին Ալմերիայի համալսարանի Զբաղվածության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատկությունները, այն միջոցառումները, որ իրականացվում են համալսարանի ուսանողների և շրջանավարտների զբաղվածության գործակիցն ավելացնելու և գործատուներին ակտիվ համագործակցության մեջ ներգրավելու համար: Ալմերիայի համալսարանի և ՀԱԱՀ-ի միջև հետագա, ավելի բազմակողմանի համագործակցության մտքին հյուրընկալները դրական արձագանքեցին և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու հեռանկարային բոլոր առաջարկներին»:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Календарь

Июнь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30