ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Пятница, Декабря 22
These articles are available only in armenian.

Մեր շնորհալի դասախոսները…

2017 թվականի դեկտեմբերի 18-ից 20-ը ՀԱԱՀ-ի Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի դասախոս Գևորգ Քեշիշյանը մասնակցեց ՀՀ Պաշտպանության նախարարության՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպված ամենամյա դասախոսական 14-րդ գիտական կոնֆերանսին, որտեղ նա

ներկայացրեց իր «Կրթության որակի բարձրացումը՝ որպես ռազմական ուսուցման արդյունավետության առանցքային գործոն» թեմայով զեկույցը: Զեկույցում նա անդրադարձել էր դեռևս հնագույն ժամանակներից ի վեր հայ ժողովրդի՝ ռազմական կրթության և ուսուցման կազմակերպման հարցերում ձեռք բերած ակնառու հաջողություններին: Մի բան, որ հիմնականում պայմանավորված է եղել պետության և բանակի առկայությամբ: ՀՀ ռազմական ուսումնական համակարգում, հեղինակի կարծիքով, այսօր առանցքային դերը պատկանում է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին: Գ. Քեշիշյանը նշեց, որ մեր երկրի անվտանգությունն ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ռազմական ուսուցման գործում պայմանավորված է կրթության ոլորտի կադրերի մասնագիտական պատրաստվածության աստիճանով:
Կոնֆերանսին ներկայացված էր ավելի քան 35 զեկույց: Հետաքրքիր և արդի լուծումներ էին առաջարկում ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ռազմարվեստի ամբիոնի ավագ դասախոս, գնդապետ Ս. Մարտիկյանի, ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժ. Աղասյանի, ՀԱՊՏՀ էլեկտրատեխնիկայի և էլեկտրաբանեցման ամբիոնի վարիչ, դոցենտ Է. Հակոբյանի զեկույցները:
Ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանի կողմից գիտական կոնֆերանսին ակտիվ մասնակցության համար Ագրարային համալսարանի շնորհալի դասախոս Գ. Քեշիշյանն արժանացավ հավաստագրի:

 

Календарь

Январь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3