ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Пятница, Ноября 03
These articles are available only in armenian.

Աջակցություն գյուղացիական տնտեսություններին

ՀՀ կառավարության կողմից գյուղա-տնտեսության բնագավառում գործնական աջակցության ծրագրերի շրջանակում Գյուղատնտեսության զարգացման հիմնա-դրամը գյուղացիական տնտեսությունների համար իրականացնում է ծրագրային դասընթացներ, որոնց նպատակն է եռօրյա դասընթացների մատուցմամբ աջակցել

գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբսիդավորված վարկերի տրամադրման և նպատակային օգտագործման համար: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Լոռու մարզային կառույցի կողմից նման դասընթացներ իրականացվում են՝ սկսած 2017 թվականի սեպտեմբերից: Ծրագրում ընդգրկված են գյուղատնտեսության բնագավառի տարբեր ոլորտներին առնչվող թեմաներ: Եռօրյա դասընթացն առավել արդյունավետ և նպատակային անցկացնելու համար Լուռու մարզային կառույցը համագործակցում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ: Մասնաճյուղի տնօրեն, գ.գ. դոկտոր Ալեքսանդր Հակոբյանն իր խոսքում նշեց. «Մեր առաքելությունը ֆերմերներին, գյուղացիական տնտեսու-թյուններին և գյուղատնտեսությամբ զբաղվողներին կրթելն ու ուսուցանելն է, այդ առումով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք աջակցելու յուրաքանչյուր անհատի և կազմակերպության՝ մասնագիտական գիտելիքների ձեռք բերման հարցում»: Դրա վառ ապացույցը մասնաճյուղի կողմից տրամադրվող ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած լսարաններն են, Հողերի եւ ջրերի հետազոտությունների, «Անասնաբուժասանիտարական փորձաքննության», «Սննդի անվտանգության» լաբորատորիաները եւ էլեկտրոնային գրադարանը: Գիտաժողովների դահլիճում մասնագետները պատասխանեցին դասընթացի մասնակիցների բազմաբնույթ հարցերին:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Լոռու մարզային կառույցի ղեկավար Մանվել Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Սա մեկ անգամ ևս ապացուցում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հայրենանվեր գործում, ինչի համար խորին շնորհակալություն ենք հայտնում ՀԱԱՀ-ի ռեկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանին, մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանին և համալսարանի ողջ անձնակազմին»:

 

Календарь

Октябрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3