ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Ուսման հնարավորություն Իտալիայի Սալերնոյի համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի 2 ուսանողներ հնարավորություն կունենան 6 ամսով ուսումը շարունակել Սալերնոյի համալսարանում (Իտալիա): Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո, և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, Ագրոբիզնեսի և շուկայաբանության, Տնտեսագիտական, Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները (բացառությամբ ավարտական կուրսի): Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• Անձնագրի պատճեն
• Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք համապատասխան ստորաբաժանումից)
• Ակադեմիական տեղեկանք (անգլերենով)
• Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• Ինքնակենսագրություն/CV` Europass ձևաչափով, անգլերենով)
• Անգլերենի կամ իտալերենի իմացությունը հաստատող վկայական (B1 մակարդակ)
• Հետազոտական աշխատանք (նախնական տարբերակ՝ հաստատված ղեկավարի կողմից)
• Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն):
Վերոնշյալ փաստաթղթերի ձևանմուշները կարելի է ներբեռնել այստեղից : 
Սալերնոյի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղմամբ ,  իսկ առարկայական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ  : 
Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի նոյեմբերի 5-ը անհրաժեշտ է հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript : Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում կկատարվի մասնակիցների ընտրություն:
Մանրամասն տեղեկատվության համար դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ)՝ Սաթիկ Ավագյանին:

 

Календарь

Декабрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5