ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում 

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների համար 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Տուշայի համալսարանում շարունակելու համար: Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ Տնտեսագիտական, Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների և Պարենամթերքի տեխնոլոգիաների և խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությունների բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները և մագիստրանտները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

• Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող, մագիստրանտ լինելու վերաբերյալ (հայերենով տեղեկանք դեկանատից/մագիստրատուրայի բաժնից Էրազմուս+ ծրագրի մասնակցության համար)
• Ակադեմիական տեղեկագիր
• Ուղեկցող նամակ (անգլերեն)
• Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն)
• Առկայության դեպքում՝ անգլերենի կամ իտալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ
• Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն)
• Անձնագրի պատճեն:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է վերոհիշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն էլփոստի Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 12-ը:
Ուսուցման լեզուն՝ անգլերեն կամ իտալերեն:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթի ոսումնասիրությունից հետո ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Մասնակցին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը հոգալու համար: Տուշայի համալսարանում ուսումնառության ընթացքում ձեռք բերած կրեդիտներն ուսանողը պարտավոր է ներկայացնել ՀԱԱՀ համապատասխան դեպարտամենտ:
Տուշայի համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքից՝ http://www.unitus.it/:
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտ կամ զանգահարել 010-587 957 (+16) հեռախոսահամարով:

 

Календарь

Декабрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5