ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Մեկնարկել է կաթնամթերքի արտադրության զարգացման ծրագիրը և գործարկվել գյուղոլորտի դոնորների համակարգման հարթակը 

111ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն այսօր ստորագրել են «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը:


Ծրագրի նպատակն է կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացումը՝ կերային ռեսուրսների բարելավման և վերամշակման ոլորտը ավելի թիրախավորված ներդրումներով աջակցելու միջոցներով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել անասնակերի և կաթի վերամշակման ոլորտների ուսումնասիրություններ: Արդյունքները կամփոփվեն ինտեգրված բջջային հավելվածի տեսքով, որտեղ զետեղված ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև կաթնամթերք արտադրող ֆերմերների համար:
Գոհունակություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՊԳԿ-ի միջև արդյունավետ համագործակցությամբ` նախարարը վստահություն է հայտնել, որ նոր ծրագիրը ևս կարևոր նշանակություն կունենա Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման համար:
«Պետք է կատարվեն տարբեր ուսումնասիրություններ և վերուծություններ, որոնց արդյունքում մենք կկարողանանք մշակել ռազմավարություն` Հայաստանում կերարտադրությունը, անասնապահությունը, որակով կաթի և կաթնամթերքի արտադրությունը զարգացնելու նպատակով», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Ռայմունդ Յելեն հավելել է, որ Հայաստանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի կենդանիների բարեկավման, ինչպես նաև կերարտադրության և վերամշակման ոլորտի զարգացման ուղղությամբ:
Նրա խոսքով` ծրագրի շրջանակում իրականացվող վերլուծությունների արդյունքում ՀՀ կառավարությանը կտրամադրվի ոլորտի զարգացմանն ուղղված քայլերի մանրամասն պատկերը և կկազմվի հստակ պատկերացում կաթնամթերքի ոլորտում առկա կարողությունների և ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ներդրումների վերաբերյալ:
Ստորագրման արարողությունից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որին հաջորդել է Դոնորների համակարգման հարթակի` www.dcf.am կայքէջի շնորհանդեսը: Կայքը մշակվել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» ծրագրի (ԵՀԳԳԶԾ) շրջանակում և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ: Այն հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:
«Հարթակը կարող է հանդես գալ նաև որպես երկխոսության միջոց, լավագույնս կապ հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և դոնորների միջև, ինչպես նաև գնահատել իրականացված ծրագրերի արդյունավետությունն ու դրանց ազդեցությունը գյուղատնտեսության զարգացման գործում: Այն կարող է նաև հանդիսանալ մոնիտորինգի և գնահատման առանձնահատուկ համակարգ», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի խոսքով` երբեմն դոնորական աջակցությունը ցուցաբերվում է միևնույն աշխարհագրական վայրերում նույնանման ծրագրեր իրականացնելու համար, իսկ այս համատեքստում հարթակը թույլ կտա համադրել և վերլուծել ծրագրերի արդյունքները:
Կայքը կհանդիսանա բացառիկ հարթակ, որը կմիավորի գյուղատնտեսության ոլորտի բոլոր դոնոր կազմակերպություններին և ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը, հրապարակումները և այլն:
Աղբյուրը՝ minagro.am

 

Календарь

Октябрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3