hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կենսագրություն

rector

Արշալույս Պողոսի Թարվերդյան


Ծնվել է 1945թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզի (նախկին Եղեգնաձորի շրջան) Ելփին գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտել է 1962թ. մեդալով:
1963թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի ավտոտրանսպորտի բաժինը: 1968թ. հոկտեմբերին՝ ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո, աշխատանքի է գործուղվել ՀԽՍՀ ավտոտրանսպորտի մինիստրություն և նշանակվել տեխնիկական վարչության ինժեների պաշտոնում: 1969թ. մայիսին զորակոչվել է ծառայության: 1970թ. մայիսին զորացրվելուց հետո շարունակել է աշխատանքը ավտոտրանսպորտի մինիստրությունում: 1971թ. սեպտեմբերին տեղափոխվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ և նշանակվել նյութերի դիմադրության ամբիոնի լաբորատորիայի վարիչի պաշտոնում: 1977թ. ընտրվել է նույն ամբիոնի ասիստենտի պաշտոնում, 1979թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1983թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 1997թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, 2002թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1980թ. նշանակվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքի վարիչ: 1994թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվելուց հետո նշանակվել է հեռակա ուսուցման դեկանի պաշտոնում, 1997թ.` դեպարտամենտի պետ`պրոռեկտորի կարգավիճակով: 1998թ. հունիսին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ռեկտորի պաշտոնում, 2007թ. հուլիսին վերընտրվել այդ պաշտոնում: 2012թ. մարտի 12-ին վերընտրվել է ՀԱԱՀ հիմնադրամի ռեկտոր: 2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է: 2011թ.-ին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 2014թ. դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: Ա. Թարվերդյանը 44 գյուտի հեղինակ է: Ընդհանուր առմամբ նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են 220 գիտական աշխատությունում, որից 12-ը մենագրություն են, 2-ը՝ դասագիրք: Երկարամյա աշխատանքի արդյունքում նա ստեղծել է երկրագործական մեխանիկայի իր դպրոցը՝ հետազոտությունների տարբեր ուղղություններով և հեռանկարներով: Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել են 18 թեկնածուական և 7 դոկտորական ատենախոսություններ:

Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 թոռնիկ:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10