hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Գիտական գործունեություն, հրապարակումներ, կադրերի պատրաստում

Հեղինակ է 220 գիտական աշխատանքների, այդ թվում 44-ը գյուտերի (հեղինակային վկայագրերի և արտոնագրերի), 12-մենագրության, որոնցից մեկը հրատարակվել է անգլերեն լեզվով Գերմանիայի Դաշնությունում` Հոհենհայմի համալսարանի ինժեներական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, 2 դասագրքի, որոնք նախատեսված են բուհերի ճարտարագիտական մասնագիտությունների համար:
Ա.Թարվերդյանի կողմից ուսումնասիրվել են բույսերի կրող օրգանների (ցողունների) արխիտեկտոնիկան, անատոմիամորֆոլոգիական կառուցվածքային շինարարական-մեխանիկական սկզբունքները, բացահայտվել և ուսումնասիրվել են մի շարք, մինչ այդ անհայտ, օրինաչափություններ, որոնք պաշտպանված են նախկին ԽՍՀՄ հեղինակային արտոնագրով: Դրանք մեծ չափով օգտագործվում են շինարարական և մեքենաշինական կառուցվածքների ու մասերի նախագծման ու հաշվարկների ընթացքում` ապահովելով անհրաժեշտ ամրություն ու կոշտություն` նյութի նվազագույն ծախսման պայմաններում:
Ա.Թարվերդյանի ամենանշանակալի ներդրումը, ոլորտի ճանաչված գիտնականների գնահատմամբ, քայքայման մեխանիկայի հիմնադրույթների կիրառմամբ սահումով կտրման էության բացահայտումն է ու տեսության մշակումը: Նա երկարամյա հետազոտությունների արդյունքում լուծել է 1910-ական թվականներից երկրագործական մեխանիկայի բնագավառում գիտնականներին հետաքրքրող կարևոր խնդիրը` կտրման իրականացումը նվազագույն դիմադրության ու էներգածախսումների պայմաններում:
Ա.Թարվերդյանի կողմից ստեղծվել և մշակվել են ութ կտրող ապարատներ, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքներով:

Իրականացվել են երկարամյա ծավալուն հետազոտություններ գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության ոլորտում: Ուսումնասիրվել է թրթռաքայքայման, լաբորատոր պայմաններում փորձարկված թրթրռագլխիկով բանվորական օրգանների կիրառման հնարավորությունը քարքարոտ և ցեմենտացված շերտերով հողերի մշակման դեպքում: Տեսական հետազոտությունների արդյունքում ճշտգրտվել են բանվորական օրգանի երկրաչափական և կինեմատիկական պարամետրերը կախված մշակվող միջավայրի ֆիզիկո-մեխանիկական ու տեխնոլոգիական հատկություններից: Ուսումնասիրվել է ապարների թրթռաքայքայման դինամիկան, սահմանվել են բանվորական օրգանի և մեքենայի էներգետիկ ցուցանիշների օպտիմալ արժեքները: Մշակվել է ծանր հողերում աշխատող գութանի հարկադրական տատանումով իրանի կինեմատիկական սխեման: Տեսական հետազոտություններով և մեխանիզմի կինեմատիկական վերլուծության ճանապարհով ճշգրտվել են օղակների կինեմատիկական ու երկրաչափական պարամետրերը: Շարունակվել են հետազոտությունները բերքահավաքի մեխենաների և հնձիչների կտրող ապարատների կատարելագործման և շահագործական հուսալիության բարձրացման ուղղությամբ: Մշակվել են հաղորդակների կառուցվածքներ և հուսալիության բարձրացման տեխնիկական միջոցենր: Մշակվել է խաղողի և պտղատու այգիների միջվազային ու միջբնային տարածքների մշակության ետկռոտորային մեքենա, որը հնարավորություն է տալիս մեկ անցումով իրականացնել երկու շարքերի մշակում:

Ա.Թարվերդյանի` ռեկտորի պաշտոնում աշխատելու ընթացքում կայուն և զարգացող հիմքերի վրա է դրվել երիտասարդ գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործը: Այժմ ասպիրանտուրայում կրթական-հետազոտական ծրագրեր են իրականացնում շուրջ 250 ասպիրանտներ ու հայցորդներ: Միայն վերջին 5 տարիների ընթացքում համալսարանի ամբիոններում դասախոսական աշխատանքի են ներգրավվել 100-ից ավելի երիտասարդ կադրեր: Իսկ Ա. Թարվերդյանի անմիջական ղեկավարությամբ կատարվել և պաշտպանվել են 18 թեկնածուական և 7 դոկտորական ատենախոսություններ:

Ա.Թարվերդյանի գիտական հոդվածների ցուցակըpdf1

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10