Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 10 ամսով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճե
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 17-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։