hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի՛ պրոռեկտոր 

efenfԼրացավ ՀԱԱՀ վարչատնտեսական դեպարտամենտի պետ-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պարույր Սերգեյի Էֆենդյանի ծննդյան 65-ամյակը:
Գիտամանկավարժական հարուստ ու բեղմնավոր ուղի է անցել Պ. Էֆենդյանը. 1974թ.-ին ավարտելով Կիևի

շինարարական ինստիտուտի քաղաքաշինության ֆակուլտետը՝ ուսումը շարունակել է Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի ասպիրանտուրայում: Այնուհետև աշխատել է «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտում, Ալժիրի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունում, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
1995 թվականից ցայսօր նրա աշխատանքային գործունեությունը կապվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ: Ագրարայինում 22 տարիների աշխատանքային վաստակը նրան բնութագրում է որպես սիրված ու բանիմաց մանկավարժի, գիտության անխոնջ մշակի և հմուտ կազմակերպչի: Ուստի պատահական չէ, որ երկար տարիներ ղեկավարել է համալսարանի Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնը, այնուհետև՝ Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետը: Իսկ 2013թ.-ից Պ. Էֆենդյանը ՀԱԱՀ-ի վարչատնտեսական դեպարտամենտի պետ-պրոռեկտորն է:
Հարուստ է Պ. Էֆենդյանի գիտական ուղին, որի վառ վկայությունն են նրա հեղինակած 60-ից ավելի գիտամեթոդական աշխատությունները, մենագրությունները, դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները: Պ Էֆենդյանի գիտամանկավարժական և վարչական գործունեությունը գնահատվել է ըստ արժանվույն. նա պարգևատրվել է ՀԱԱՀ Ոսկե հուշամեդալով:
ՀԱԱՀ ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու աշխատակիցները սրտանց շնորհավորում են սիրելի և հարգելի Պարույր Էֆենդյանին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ և մաղթում առողջություն, երջանկություն, ամենայն բարիք ու հետագա նվաճումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի համար բարձրորակ մասնագետների կրթման ու դաստիարակման:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10