hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման բաժին

Բաժնի վարիչ՝ 
Թոփչյան Էմիլիա Ալեքսանդրի

Ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման բաժինը ուսումնամեթոդական կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական նպատակն ուսումնական գործընթացի պլանավորումն է:
 
Ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման բաժնի խնդիրները և գործառույթները.

  • Գործող և նոր մասնագիտությունների ուսումնական գործընթացի կազմակերպման նորմատիվային փաստաթղթերի (ուսումնական պլաններ, ծրագրեր, չափորոշիչներ) վերաբերյալ ստացված առաջարկությունների քննարկում և մշակում
  • Համալսարանի լսարանային ֆոնդի կանխատեսում ու պլանավորում և ուսումնական գործընթացի լսարանային ապահովման նպատակով` լսարանային ֆոնդի հաշվառում ու նպատակային բաշխում
  • Պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքների և տարակարգերի պլանավորում
  • Համալսարանի կրթական տարբեր աստիճանների մասնագիտությունների լիցենզավորման աշխատանքների իրականացում
  • Ուսումնական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսային ապահովման պլանավորում և առաջարկությունների ներկայացում
  • Պրոֆեսորադասախոսական կազմի, ամբիոնների և ֆակուլտետների կիսամյակային և տարեկան ծանրաբեռնվածության կազմում, հաշվառում և համակարգում
  • Պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքների հաշվարկում, դասախոսների անհատական և ամբիոնների ուսումնական ծանրաբեռնվածության պլան-կատարողականի ստուգում, ժամավճարային ֆոնդի օգտագործման արդյունավետության վերահսկում և վերլուծություն
  • Ուսումնամեթոդական աշխատանքներին վերաբերող փաստաթղթերի, ձևերի, տեղեկանքների և հրամանների նախապատրաստում և դեկանատներին ու ուսումնական այլ ստորաբաժանումներին դրանց տրամադրում
  • Նախորդ կիսամյակի արդյունքներով, յուրաքանչյուր կիսամյակում ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման անանուն հարցման իրականացում, ստացված արդյունքների մշակում և համապատասխան առաջարկությունների ներկայացում
  • Ֆակուլտետների և ամբիոնների կրթական, ուսումնական աշխատանքների ժամավճարների կազմման, բաշխման և կատարման, ուսումնական գործընթացի, գրաֆիկների, անհատական պլանների կազմման, ձևավորման ու ժամանակին դրանց կատարման կազմակերպում և վերահսկում
  • Պետական քննական հանձնաժողովների աշխատանքների արդյունքների ամփոփում, վերլուծություն և առաջարկությունների ներկայացում
  • Վկայականների, ակադեմիական տեղեկագրերի և այլ կրթական փաստաթղթերի սահմանված կարգով ձևակերպում և տրամադրում
  • Ամբիոններին և դեկանատներին ուսումնական գործընթացի վերաբերյալ նոր օրենքների, օրենսդրական ակտերի, կարգերի, հրահանգների և այլ դիրեկտիվ ցուցումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ներկայացում
  • Ֆակուլտետների և ամբիոնների կողմից ուսանողների ուսումնական, արտադրական, նախադիպլոմային պրակտիկաների, գործնական և այլ կիրառական (բանվորական մասնագիտությունների ձեռքբերման) աշխատանքների համակարգում, կազմակերպում և վերահսկում
  • Թողարկող (մասնագիտացնող) ամբիոնների հետ համատեղ ուսումնաարտադրական, նախադիպլոմային պրակտիկաների օբյեկտների ընտրության, դրանց շրջանակների ընդլայնման և պայմանագրերի կնքման աշխատանքների կազմակերպում և իրականացում
  • Գործարանների, ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական վերամշակող և այլ ձեռնարկությունների, մարզպետարանների և այլ հաստատությունների ու կազմակերպությունների հետ կապերի հաստատում
  • Քննաշրջանների արդյունքների ամփոփում և վերլուծություն, ուսանողների շարժի հաշվառում և վիճակագրության իրականացում
  • Պետական քննական հանձնաժողովների կազմի նախապատրաստում և հաստատման ներկայացում, հանձնաժողովների աշխատանքների համաձայնեցում և ժամկետավորում
  • Պետական քննությունների և դիպլոմային աշխատանքների (նախագծերի) պաշտպանության արդյունքների ամփոփում և վերլուծություն:
Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-ին մասնաշենք, 321 սենյակ
Հեռ. +374 10 52 17 52, ներքին՝ 3-33 
 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10