hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Նոյեմբեր 20

Կայացավ ՀԱԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հանդիպումը ուսանողների հետ

Նոյեմբերի 20-ին ՀԱԱՀ-ի գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ բուհի ռեկտորի հանդիպումը ուսանողների հետ: Ավանդական դարձած հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում: Ռեկտորը պատասխանեց ուսանողների հուզող հարցերին: Ուսանողները հանդես եկան նաև առաջարկներով:

Ընթերցել...
 
Երեքշաբթի, Նոյեմբեր 19

ՀԱԱՀ-ի ուսանողական խորհուրդը արժանացել է պատվոգրի

ՀԱԱՀ-ի ուսանողական խորհուրդը, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երևան քաղաքի ծրագրերում ակտիվ մասնակցություն ունենալու համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ, արժանացել է պատվոգրի:
Շնորհավորում ենք  ուսանողական խորհրդին և մաղթում նորանոր հաջողություններ:

 
Երեքշաբթի, Նոյեմբեր 19

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել են նոր ծրագրեր

Ամփոփվել են Տեմպուս IV Առաջարկների 6-րդ մրցույթի արդյունքները: 171 ծրագիր է ընտրվել Տեմպուսի կողմից ֆինանսավորվելու համար: Հայաստանը գործընկեր երկիր է հանդիսանում 18 ծրագրերում, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ընդգրկված է 3 ծրագրերում որպես գործընկեր համալսարան:
Ստորև ներկայացնում ենք այդ ծրագրերը.

Ընթերցել...
 
Կիրակի, Նոյեմբեր 17

Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է։ Այն նշում են աշխարհի տարբեր երկրներում: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմ-բերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։

Ընթերցել...
 
Շաբաթ, Նոյեմբեր 16

Համագործակցություն Ֆոջիայի համալսարանի հետ

Սույն թվականի նոյեմբերի 6-13-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հյուրն էր Ֆոջիայի /Իտալիա/ համալսարանի Իրավագիտության ֆակուլ-տետի Գյուղատնտեսական, միջազգային և սննդի համեմատական իրավունքի դասախոս, պրոֆեսոր Դոմենիկո Վիտին: Այցը բավականին հագեցած ու արդյունավետ էր առկա համագործակցությունը արժևորելու և նոր` ավելի բարձր մակարդակով շարունակելու տեսանկյունից:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 171 172 173 174 175 176 177 178 179 180 Հաջորդ > Վերջ >>

171 էջ 225-ից

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10