hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

«Բալահովիտ» և «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունների միավորում

 
ՀԱԱՀ-ի «Բալահովիտ» ուսումնա-փորձնական տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզի հյուսիսարևելյան մասում` ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա, իսկ «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

1957 թ. Աբովյանի շրջանի Մհուբի կոլտնտեսության և Բալահովիտ գյուղի ձիաբուծական գործարանի բազայի վրա ձևավորվեց Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ուսումնափորձնական տնտեսությունը, որի հիմնական նպատակն ինստիտուտի ուսանողների համար գիտական և ուսումնական բազա ստեղծելն ու միաժամանակ նոր ցեղեր բուծելն էր:

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, սկսած 1934-ից, հանրապետության տարբեր վայրերում  Քանաքեռում, Նոր Արեշում, Արարատի շրջանում, Երևանի շրջակայքում, Լուսակերտում, ունեցել է ուսումնական տնտեսություններ, որտեղ անցկացվել է ուսանողների արտադրական ուսուցումը: Այդ տնտեսություններում որպես տնօրեն են աշխատել Ն. Մաղաքյանը, Ռ. Բարսեղյանը, Վ. Աթոյանը, Դ. Աթոյանը, Դ. Ավետիսյանը, Ե. Խաչիկյանը, Վ. Մարտիրոսյանը:1959 թ. կաթի տեխնոլոգիայի ամբիոնին կից գործարկվեց կաթի ուսումնափորձնական գործարանը: Այն 1981 թ. ինստիտուտի մասնաշենքից փոխադրվեց Բալահովիտ գյուղ, իսկ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո 1994 թ. միավորվեց «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության հետ:
ՈՒսումնափորձնական տնտեսության տնօրենի պաշտոնում աշխատել են Հ.Օ. Բալայանը, Ա.Գ. Չիրքինյանը, Զ.Վ. Պետրոսյանը, Վ.Ա. Զորանյանը, Ա.Ս. Ավագյանը, Գ.Ս. Ասրյանը, Ա.Ս. Ղազարյանը, Ա.Վ. Ավետիսյանը, Մ.Վ. Գալստյանը, Հ.Գ. Խաչատրյանը, Մ.Ա. Հովհաննիսյանը, Հ.Ա. Գալստյանը, Վ. Հովակիմյանը, Ժ. Վիրաբյանը: 

1962 թ., որպես ուսումնափորձնական տնտեսություն, ինստիտուտին է հատկացվել Էջմիածնի շրջանի «Ոսկեհատ» խորհտնտեսությունը: Տնտեսությունում տնօրեն են  աշխատել Գ. Շահազիզյանը, Է. Հակոբյանը, Գ. Մամիկոնյանը, Կ. Աթոյանը, Ս. Փանդուցը, Ս. Ղարիբյանը:

1997 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարի թիվ 438 հրամանով «Բալահովիտ» ուսումնափորձնական պետական ձեռնարկությունը վերակազմավորվեց ՀՀ գյուղնախարարության «Բալահովիտ» ուսումնափորձնական ՓԲԸ-ի, իսկ 1999 թ. թիվ 120 հրամանով տնտեսության ամբողջ գույքն ու ունեցվածքը հանձնվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիային: 2000 թ. «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը միավորվեց Արմավիրի մարզում գտնվող «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության հետ և ստեղծվեց ՀԳԱ-ի «Բալահովիտ» և  «Ոսկեհատ» ՈՒՓՏ միավորումը:

ՀԱԱՀ-ի «Բալահովիտ» և «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունների միավորումը Բալահովիտի Ելիջա հանդամասում ներկայումս ունի 1077 հա հողատարածք, որից 274 հա անջրդի վարելահող է, 407 հա` խոտհարք, 396 հա` արոտավայր: «Ոսկեհատ» տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա` հնդավոր պտղատու այգի, 11 հա` առվույտի բազմամյա խոտհարք, մնացած 27,7 հա` անմշակ հողամաս (աղուտներ, գյուղօգտագործման համար ոչ պիտանի):

ՀԱԱՀ-ի  «Բալահովիտ» և  «Ոսկեհատ» ՈՒՓՏ միավորման տնօրեն է աշխատել Հ. Խաչատրյանը, 2005-2012թթ.՝ Պ. Բաղդասարյանը, 2012-ից տնտեսությունը ղեկավարում է Ա.Ա. Գեղամյանը:

Հետադարձ կապ
Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ,
Հեռ. (374222) 6-03-24

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10