hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տուն


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Զարթոնք» հանգստյան տունն իր հյուրընկալ դռներն է բացում Ձեր առաջ՝ առաջարկելով բոլոր անհրաժեշտ պայմանները լիակատար հանգստի և ժամանցի անցկացման համար: Հանգստյան տունը տրամադրում է Ձեզ լուսավոր ու հարմարավետ առանձնասենյակներ, օրական երեք անգամ սնունդ, տաք և սառը ջուր, ինչպես նաև մնացած բոլոր կենցաղային պայմանները՝ ստեղծելով կատարյալ հանգիստ ապահովող միջոցառումների համալիր:

Հանգստի տունն առաջարկում է մեկից չորս հոգու համար նախատեսված առանձնասենյակներ՝ իրենց պատշգամբներով, որտեղից բացվում են բնության հիասքանչ տեսարաններ: Կան երկու կարգի սենյակներ՝ սովորական և լյուքս, որտեղ տեղակայված են սանհանգույց, սառնարան, հեռուստացույց՝ արբանյակային ալեհավաքով:

images/stories/Zartonq/New%20folder/SRJ_2070.JPG      images/stories/Zartonq/New%20folder/SRJ_2083.JPG      images/stories/Zartonq/New%20folder/SRJ_2063.JPG    

Նշենք նաև, որ գործում է ճկուն զեղչային համակարգ: 1-3 տարեկան երեխաների հանգիստը կազմակերպվում է անվճար, 3-6 տարեկաններինը՝ 50% զեղչով:

Համալսարանի «Զարթոնք» հանգստյան տան ուղեգրի արժեքը 2015թ-ի համար:

Այստեղ գործում են.

  • վոլեյբոլի և ֆուտբոլի խաղահրապարակներ,
  • բիլիարդի և սեղանի թենիսի խաղասրահներ,
  • մանուկների համար լողավազան,
  • սեմինարների և գործնական հանդիպումների համար կոնֆերանս- սենյակ,
  • ինտելեկտուալ, մշակութային և այլ միջոցառումների անցկացման համար դահլիճ,
  • ժամանցային խաղերի անցկացման համար սրահ և անհրաժեշտ գույք,
  • ավտոկայանատեղ,
  • բնության գրկում առանձնանալու համար տաղավարներ,
  • մանկական խաղահրապարակներ:

Այս բոլորը տրամադրվում է անվճար:

Միաժամանակ կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի հարակից գեղատեսիլ վայրեր՝ Ծաղկաձոր, Սևան, Հանքավանի տաք ու բուժիչ հանքային ջրեր և այլն:

       

Աղավնաձորյան այս գողտրիկ անկյունն էլ ավելի է գեղեցկանում ձմռան ամիսներին: Ունենալով առանձին կաթսայատուն՝ հանգստյան տունն ապահովում է իր այցելուներին մշտական ջեռուցմամբ ինչպես առանձնասենյակներում, այնպես էլ շենքի ողջ տարածքում:

«Զարթոնք» հանգստյան տան աշխատակազմի բարեհամբույր և հոգատար վերաբերմունքը, ինչպես նաև բարձրակարգ սպասարկումն ու ընտանեկան ջերմ մթնոլորտի առկայությունն ավելի հաճելի ու անմոռանալի կդարձնեն Ձեր և Ձեր երեխաների հանգիստը:

Հետադարձ կապ
0009, Հայաստանի Հանրապետություն, գ. Աղավնաձոր
Հեռ. (0223) 6 16 11, (0223) 6 16 12,
Բջջ. (091) 46 56 45
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10