hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական արտադրողները մասնակցում են Դուբայի «MENOPE 2018» միջազգային ցուցահանդեսին

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական 9 արտադրողներ մասնակցում են նոյեմբերի 18-20-ը Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի ամենամյա ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց սերտիֆիկացված և անցումային օրգանական

արտադրանքը` մեղր, չրեր, բնական հյութեր և բուսական թեյեր, շուրջ 10 000 մասնագիտացված այցելուներին: Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ առանձնահատուկ գործարար միջոցառումն է: Ինչպես նախորդ տարի, այս տարվա մասնակցությունը կազմակերպել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը, որը ֆնանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆնանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից՝ սերտ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ օրգանական գյուղատնտեսությունը Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ ուղղություններից է: «Մեր երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեծ ներուժ ունեցող հեռանկարային ուղղություն է, որը նաև արտահանման մեծ հնարավորություններ ունի, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը խրախուսելու օրգանական արտադրանք ստեղծող ֆերմերներին։ Այս հարցում արժանահիշատակ է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի հետ համագործակցությունը, որի շնորհիվ մեր ֆերմերները հնարավորություն ունեն ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում ներկայացնել իրենց արտադրանքը և տեղ զբաղեցնել այդ շուկաներում։ Որպես պետական աջակցության հնարավոր տարբերակ՝ այժմ քննարկում ենք նաև օրգանական սերտիֆիկացման ծախսերի սուբսիդավորման հնարավորությունը, ինչը հուսով ենք ևս մեկ կարևոր խթան կդառնա երկրում օրգանական գյուղատնտեսության ծավալների ավելացման համար», – նշել է նախարարի պաշտոնակատարը:
«Եվրոպական միությունում մեծ պահանջարկ ունի առանց արհեստական բաղադրիչների, առողջ, բնական, քիչ շաքարով արտադրանքը: Հայաստանը ներուժ ունի արտադրելու նիշային արտադրանքներ և առավելություն է, որ շատ ընկերություններ ԵՄ աջակցության շնորհիվ ունեն օրգանական հավաստագիր», – նշել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին. «ԵՄ-ն օգնում է գյուղատնտեսներին Հայաստանի տարբեր շրջաններում բարելավել արտադրության և քանակը, և որակը, գտնել շուկաներ, ինչպես նաև խթանում է արտահանումը և մուտքը ԵՄ շուկաներ: Իր հերթին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ճանապարհ է հարթում ավելի խորը համագործակցության, տնտեսական համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտների, այդ թվում` գյուղատնտեսության, ավելի սերտ կապեր հաստատելու նոր հնարավորությունների ստեղծման համար»:
«Ավստրիան, որպես Եվրամիության օրգանական գյուղատնտեսության ոլորտի առաջնորդ, հպարտությամբ է աջակցում Հայաստանի անցմանը օրգանական գյուղատնտեսությանը: Մեր գործունեության հիմնական ուղղություններից է աջակցել արտադրողներին մուտք գործելու միջազգային շուկաներ, իսկ այդ առումով արաբական աճող շուկան շատ խոստումնալից է Հայաստանի օրգանական և բնական արտադրանքների համար», – նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:


Աղբյուրը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջ

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10