hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կրթական բարեփոխումներ

Ugecuyc

Եվրոպական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի ուղեցույց բեռնել

kredit_ham

«Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպումը» մեթոդական ուղեցույց (բակալավրի կրթական ծրագիր), Ա.Պ. Թարվերդյան, Յու.Գ. Մարմարյան, Երևան 2011,  բեռնել:

kredit_kutakum

«ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ` ՈՐՊԵՍ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻՔ» Դրամաշնորհային ծրագրի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ,  բեռնել

bolonia_gorcntac

Բոլոնիայի գործընթացը Հայաստանում, ուղեցույց, բեռնել

Ինչպես պատրաստել մասնագիտական կրթական ծրագիր, ուղեցույց, բեռնել

Bologna Կրթության բարեփոխումների, կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների` ակադեմիական կրեդիտների միջոցով չափման, հաշվառման, կուտակման, ինչպես նաև կրեդիտների բազմագործոնային կառուցվածքի գնահատման և ներդրման ուղղությամբ համալսարանում կատարվել են զգալի աշխատանքներ:


Սկսած 1995թ.` համալսարանը փորձարկման նպատակով անցավ երկաստիճան կրթական համակարգին, վերանայվեցին ու կազմվեցին բոլոր մասնագիտությունների  բակալավրային և  մագիստրական ուսումնական պլանները: Հետագայում այդ պլանները ճշգրտվեցին և 2004 թ. կազմվեցին ու ԿԳ նախարարի կողմից հաստատվեցին համալսարանի բոլոր (35) մասնագիտութունների պետական կրթական չափորոշիչները (ստանդարտները), որոնք վերալիցենզավորվել են 2010 թ.: Սկսած 2000 թ-ից` ագրոբիզնեսի դեպարտամենտում «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտությամբ կադրերի պատրաստումն    իրականացվում է ըստ ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի և ագրարային համալսարանի համատեղ մշակված ուսումնական պլաններով, ընդ որում` ուսուցումը կազմակերպում է կրեդիտային համակարգով:
Մանրամասն
«Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպումը» մեթոդական ուղեցույց (բակալավրի կրթական ծրագիր), Ա.Պ. Թարվերդյան, Յու.Գ. Մարմարյան, Երևան 2008:

2006թ. մարտ–օգոստոս ամիսներին կազմվել են անցումային ուսումնական պլաններ, որտեղ ըստ մասնագիտությունների,  ուսման տևողությունների և առարկաների՝ սահմանվել են նախնական կրեդիտները:
Կրեդիտային համակարգի ներդրման հարցերի ուսումնասիրման և մասսայականացման համար կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ, խորհրդատվություններ, որին մասնակցել են ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան մի շարք համալսարանների գիտնականներ ու դասախոսներ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իրականացնում է բարձրագույն կրթության բարեփոխումների մի շարք ծրագրային դրույթներ: Ուստի կրեդիտային համակարգով կրթության կազմակերպման աշխատանքներն ագրարայն համալսարանում իրականացվում են կրթության բարեփոխումների ամբողջ համատեքստում:
Բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացման գործընթացում Հայաստանն ընդունել է բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքը (2005թ.  հունվար), որի համաձայն նախատեսվում է մեր բուհերի լիարժեք անցում եռաստիճան կրթական համակարգի:

Եռաստիճան կրթական համակարգի մոդելը Հայաստանի ազգային ագրարային  համալսարանում կիրառվում է 1993թ.:
Սկսած դեռևս 2000թ.՝ ագրոբիզնեսի դեպարտամենտում մասնագիտությամբ ամբողջությամբ իրականացվում է կրեդիտային համակարգով ուսուցում՝ ըստ ԱՄՆ Տեխասի A&M  համալսարանի կրեդիտային համակարգի մոդելի: Աշխատանքներ են տարվել այդ  մոդելի ուսումնասիրման ու փորձաքննության, այն եվրոպական կրեդիտային համակարգին (ECTS) համապատասխանեցնելու և այդ մոդելով ուսումը  համալսարանի  մյուս մասնագիտություններում կազմակերպելու համար:
Կրթական բարեփոխումների հիմնահարցերից մեկը պետական կրթական չափորոշիչներն են: Ագրարային համալսարանը 2004թ. կազմել է  35 մասնագիտությունների գծով 5 գրքից բաղկացած պետական չափորոշիչները (ստանդարտները), որոնք հաստատվել են ՀՀ ԿԳ նախարարի կողմից:

  • 2005-2006 ուսումնական տարվանից սկսած՝ ներդրվում է գիտելիքների անընդհատ ստուգման և գնահատման սկզբունքը, որը կրեդիտային համակարգի անցման կարևոր տարրերից է:
  • Կիսամյակների ավարտին գիտելիքների գնահատումը (2005-2006 ուստարվա ընդունելությունից սկսած) բոլոր առարկաներից կազմակերպվում է միայն գրավոր: Ընդ որում, գրավոր աշխատանքները գնահատվում են ոչ միայն դասավանդող դասախոսի, այլ նաև տվյալ ամբիոնի համապատասխան այլ  դասախոսների կողմից:
  • Եվրոպական բարձրագույն կրթության անհրաժեշտ ասպեկտների, հատկապես միջհամալսարանական համագործակցության, տեղափոխությունների, փոխանակումների և ինտեգրված դասընթացների զարգացման ու տարածման նպատակով համալսարանում ստեղծվել է լեզվի ուսուցման կենտրոն (յուրաքանչյուր տարի կենտրոնում օտար լեզվի լրացուցիչ ուսուցում է կազմակերպվում ուսանողների 18 և դասախոսների 3 խմբերի հետ), այժմ գործում են 15 համակարգչային լաբորատորիաներ և լսարաններ, իսկ 2006թ. գործում է ինտերնետային կենտրոնը: 

 Կրթության բարեփոխումների  և մասնավորապես կրեդիտային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ ագրարային համալսարանը առավել կարևորում է ԱՄՆ-ի և եվրոպական համալսարանների հետ համագործակցությունը և ծրագրերի իրականացումը: Այս առումով հատկանշական է ՀԱԱՀ-ի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի` Կովկասի գյուղատնտեսական զարգացման ծրագրի (CADI) միջև իրականացվող ծրագիրը, որտեղ որպես ծրագրի հիմնական համակարգող հանդես է եկել Տեխասի գյուղատնտեսության և մեքենայացման համալսարանը:
Փոփոխվող պայմաններում կրթության և գիտության բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես կրթական բարեփոխումների և կրեդիտային համակարգի ներդրման ուղղությամբ համալսարանը համագործակցում է ԱՊՀ և եվրոպական բազմաթիվ ագրարային համալսարանների հետ (Վրաստան, Ռուսաստան, Բելոռուսիա, Տաջիկստան, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Իսպանիա, Հոլանդիա):
Ագրարային համալսարանի կրթական բարեփոխումների ողջ գործընթացը համակարգելու և իրականացնելու նպատակով կազմվել և  ՀՀ ԿԳ  նախարարություն է ներկայացվել  2006-2010 թ.  գործողությունների ծրագիրը:
Բոլոնիայի հռչակագրի դրույթներին և պահանջներին համապատասխան՝ կրեդիտային համակարգով կրթությունը կազմակերպելու և եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու նպատակով 2008թ. սեպտեմբերի 1-ից համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսումնական գործընթացում ներդրվում է ECTS կրեդիտների սկզբունքը:
Կրեդիտային հենքով կազմված ուսումնական պլաններում դասավանդվող դասընթացները (առարկաները) ներկայացվում են մոդուլներով:

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10