hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ժիրայր Հմայակի Վարդանյան

Ծնվել է՝ 28.08.1952

E-mail:  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար ,
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Կրթություն և վերապատրաստում
2004թ. քննարկում, Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի /ՇԳԳՀ/ և ՀԳԱ-ի միջև անտառագիտական կրթության զարգացման համագործակցության ծրագիր, Շվեդիա
2004թ. Գերմանիայի /Հոհենհայմի գյուղատնտեսական համալսարան/, Ֆրանսիայի /Փարիզ-Գրինյոնի ագրոնոմիական համալսարան/ և Ավստրիայի /Վիեննայի գյուղատնտեսական համալսարան/ գյուղատնտեսական բարձագույն ուսումնական հաստատություններում էկոլոգիական ուսումնակրթական փորձի փոխանակում, ՏԵՄՊՈՒՍ ծրագիր
2002թ. քննարկում, Շվեդիայի ԳԳՀ-ի և ՀԳԱ-ի միջև Երկկողմանի անտառային կրթական ծրագրի զարգացման մասին
2002թ. փորձի փոխանակում. հանդիպումներ տարբեր բնապահպանական և էկոլոգիական հաստատություների գործընկերների հետ, ԱՄՆ
1981-1985թթ. համատեղ հետազոտություններ, Հայաստան, ԳԱԱ, Հունգարիա, Վացրատոտի բուսաբանության ինստիտուտ
1975-1979թթ. ասպիրանտուրա, ՀՀ ԳԱԱ, Բուսաբանության ինստիտուտ, «Ծառագիտություն» մասնագիտությամբ
1970-1975թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:

Աշխատանքային փորձ
2003 թվից մինչև օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Անտառագիտության ամբիոն, վարիչ
2006 թվից մինչև օրս ՀՀ ԳԱԱ, Բուսաբանության ինստիտուտ, տնօրեն
1983 թվից մինչ օրս ՀՀ ԳԱԱ, Բուսաբանության ինստիտուտ, ծառագիտության բաժնի վարիչ
2003-2004թթ. Հայաստանի ազգային հզորությունների կարիքների ինքնագնահատում գլոբալ բնապահպանական կառավարման համար, կենսաբազմազանության փորձագետ
2003-2004թթ. Անտառի ինստիտուցիոնալ աջակցության ծրագիր, SIDA, տեղական փորձագետ
2002-2003թթ. Կովկասի էկոտարածաշրջանի դեղաբույսերի կայուն օգտագործում WWF, ազգային համակարգող
2001-2002թթ. Կենսաբազմազանության պահպանության համար հզորությունների գնահատում: Հայաստանի կեմսաբազմազանության 2-րդ ազգային զեկույց, ազգային փորձագետ
2001թ. Կովկասի էկոռեգիոնի կենսաբազմազանությունը, ազգային փորձագետ
2001թ. Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում, տեղական փորձագետ
1995-2006թթ. ՀՀ ԳԱԱ, Բուսաբանության ինստիտուտ, տնօրենի տեղակալ` գիտության գծով
1998-2000թթ. Հայաստանի կեմսաբազմազանության 1-ին ազգային զեկույց, ազգային փորձագիտական խումբ, ղեկավար
1979-1983թթ. ՀՀ ԳԱԱ, Բուսաբանության ինստիտուտ, ավագ գիտաշխատող:

Գիտական գործունեություն
2010թ. ՀՀ ԳԱԱ, թղթակից անդամ
2002թ. պրոֆեսոր
1990թ. կենսաբանական գիտությունների դոկտոր
1980թ. կենսաբանական գիտությունների թեկնածու:

Հավելյալ տեղեկություն
2014-2015թթ. «Կենսաբանական բազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ ազգային զեկույցի պատրաստում և «ՀՀ կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերանայում» ծրագիր, ղեկավար
2010-2013թթ. «Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականու-թյան բարձրացում» ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 ծրագիր, Անտառային էկոհամակարգերի պահպանության և պաշտպանության գիտության և կրթության հարցերով ազգային փորձագետ
2011-2012թթ. «Հայ հասարակության շրջանում անտառի կարևոր նշանակության մասին բնակչության իրազեկում» (“FAO”) ծրագիր, ղեկավար
2009-2010թթ. «Հայաստանի պաhպանվող տարածքների համակարգի բացերի վերլուծություն, կառավարման նոր մոդելների ստեղծում, կադրերի վերապատրաստում» (UNDP/GEF) ծրագիր,ղեկավար
1998 թվից մինչև օրս «Բուսաբանություն» մասնագիտությամբ ատենախոսություն­ների 035 մասնագիտական խորհուրդ, նախագահ
ԱՊՀ երկրների Բուսաբանական այգիների խորհուրդ, անդամ
Հայաստանի և Ռուսաստանի բուսաբանական ընկերությունների անդամ
ՀՀ Բնապահպանության նախարարության կոլեգիայի անդամ
ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի անդամ
ՀՊԱՀ-ում գործող 011 մասնագիտական խորհուրդ, անդամ
«Հայաստանի կենսաբանական հանդես» և „Takhtajania” գիտական հանդեսներ, խմբագրական կոլեգիաների անդամ:

Գիտական հրապարակումներ
Հեղինակ է շուրջ 130 գիտական աշխատությունների, այդ թվում 6 մենագրությունների և դասագրքերի: Գիտական գործունեությունը վերաբերում է Հայաստանի անտառային դենդրոբազմազա­նու­թյան /դենդ-րո‎ֆլորայի/ ուսումնասիրությունը /in situ/ նրա արժեքավոր և հազվագյուտ տե­սակ­նե­րի ինտրոդուկցիայի /ex situ/, ինչպես նաև բուսաբանական այգիներում դենդրոհավա­քա­ծու­ների ստեղծմանը, արիդային պայմաններում բնական դենդրոպարկերի ստեղծման գիտա­կան հի­մունքների մշակմանը:

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10