hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Սուքիասյան Կարինե Աբերիկի

2017 թվականին կառուցվածքային մասնակի փոփոխությունների արդյունքում Թերապիայի, ախտորոշաբանության և դեղաբանության ու Վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնների միավորմամբ կազմավորվել է Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնը, որը ղեկավարում է դոցենտ Կ.Ա. Սուքիասյանը:
Թերապիայի, ախտորոշաբանության և դեղաբանության ամբիոնը կազմավորվել է 1930 թվականին: Ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը եղել է Վ.Ա. Բիցկին: Հետագայում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Լ. Վ. Յակուշկինը, Պ.Ա. Հովհաննիսյանը Գ.Ս. Գրիգորյանը, Ա.Վ. Մանասյանը:
virabujutyan_ambՎիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1930 թվականին պրոֆեսոր Միխայլովի կողմից, իսկ 1935թ. կազմավորվել է ծննդագիտություն, գինեկոլոգիա և արհեստական սերմնավորման ամբիոնը, որը ղեկավարել է Մ.Մ.Դյոմինը, ապա ամբիոնի վարիչ են եղել պրոֆեսորներ Մ.Մ. Լեոնովը, Ա. Վարդանյանը, դոցենտ Ս.Հ. Երեմյանը, Ա.Ա. Բայբուրտցյանը, Ա.Հ. Մանասյանը, Ա.Մ. Մանվելյանը:
Ամբիոնում 1996 թվից գործում են արհեստական սերմնավորող-գինեկոլոգ-ների պատրաստման դասընթացներ: «Անասնաբուծություն», «Անասնաբուժու-թյուն» և «Անասնաբուժական» մասնագիտությամբ սովորող ուսանողներն այս դասընթացն ավարտելուց հետո հանձնում են քննություն և ստանում «Արհեստական սերմնավորող-օպերատորի» որակավորում:
2007-2017 թթ. Վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Գ.Բ.Սերոբյանը:
Ամբիոնում կատարվող գիտական հետա-զոտությունները նպատակաուղղված են պաշտպան համակարգերի վրա հակաբիոտիկների ազդեցության ուսումնասիրմանը, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների մարսողական, շնչառական, միզային համակարգերի, նյութափոխանակության խանգարումների և հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը, կանխարգելմանն ու նորագույն մեթոդների կատարելագործմանը, ինչպես նաև կենդանիների անզգայացման, ամորձատման արդյունավետ մշակմանը և ներդրմանը, կենդանիների կերային տրավմատիզմի մագնիսական միջոցներով կանխարգելմանը և բուժմանը, ախտահարված վերքերի բուժման նորագույն արդյունավետ եղանակների մշակմանը և կիրառմանը:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են 1900-ից ավելի գիտական հոդված, որից 350-ը՝ դեղաբանությունից, շուրջ 100 մեթոդական ցուցում, 9 դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Սուքիասյան Կարինե Աբերիկի - ա.գ.թ., դոցենտ

  1. Վարդանյան Ալբերտ Վիրաբի- ա.գ.դ, պրոֆեսոր
  2. Սերոբյան Գրիգոր Բարդուղիմեոսի -ա.գ.դ. , պրոֆեսոր
  3. Ադամյան Ֆիոդր Բագրատի - ա.գ.թ., դոցենտ
  4. Գյուլնազարյան Սուսաննա Վասիլի - ա.գ.թ., դոցենտ
  5. Մարգարյան Անահիտ Գեղամի - ա.գ.թ., դոցենտ
  6. Պետոյան Գայանե Ռազմիկի - ա.գ.թ., դոցենտ
  7. Նիկողոսյան Էրիկ Ալբերտի - ա.գ.թ., դոցենտ
  8. Բադալյան Աստղիկ Մարատի - ա.գ.թ., դոցենտ
  9. Խոցանյան Վրեժիկ Վաղարշակի - դասախոս
  10. Պետրոսյան Գայանե Գուրգենի - դասախոս
  11. Չոբանյան Լուսինե Վրթանեսի - ասիստենտ
  12. Ամիրխանյան Մերի Էդիկի -ասիստենտ
  13. Նովակ Լյուդմիլա Վիլևի - 1-ին կարգի լաբորանտ
  14. Կիրակոսյան Աննա Մարտինի - 1-ին կարգի լաբորանտ
  15. Թադևոսյան Հերմինե Հովհաննեսի - 1-ին կարգի լաբորանտ
  16. Սանասարյան Նունե Աշոտի -1-ին կարգի լաբորանտ
  17. Կոստանդյան Գայանե Գեորգիի - 2-րդ կարգի լաբորանտ
  18. Թովմասյան Ինգա Իշխանի 2-րդ կարգի լաբորանտ
  19. Սիրեկանյան Ծովինար Արշալույսի - լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Ներքին ոչ վարակիչ հիվանդություններ», «Անասնաբուժական և կլինիկական դեղաբանություն», «Թունաբանություն», «Կլինիկական ախտորոշաբանություն և ռենտգենաբանություն», «էկոթունաբանու-թյուն», «Բիոէթիկա», «Տնային փոքր, լաբորատոր և էկզոտիկ կենդանիների հիվանդություններ», «Ծննդագիտություն, գինեկոլոգիա և բազմացման կենսատեխնոլոգիա», «Ընդհանուր վիրաբուժություն», «Օպերատիվ վիրաբուժություն», «Մասնավոր վիրաբուժություն», «Օրթոպեդիա և ակնաբուժութուն»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, VI մասնաշենք,
Հեռ. (37410) 45 25 18
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10