hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ընդհանուր ֆիզիկայի և ջերմատեխնիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող՝
Աշոտ Աղաբաբյան

Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը կազմավորվել է 1928թ., իսկ Գյուղա-տնտեսական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնը` 1930թ.: Երկու բուհերի միավորումից հետո կազմավորվեց ընդհանուր ֆիզիկայի և կենսա-ֆիզիկայի ամբիոնը, որը 2007 թ. վերանվանվեց ֆիզիկայի և ջերմատեխնիկայի ամբիոն: Այն 2011-2018թթ. ղեկավարել է ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ Ա.Ա.Պապոյանը:
Ամբիոնի աշխատակիցների գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է և կապված է ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գործող և ֆիզիկական հետազոտությունների տարբեր բնագավառներում աշխատող ամենատարբեր գիտահետա-զոտական խմբերի հետ:

Ամբիոնի բոլոր դասախոսներն ակտիվորեն մասնակցում են գիտա-մեթոդական աշխատանքներին, և վերջին հինգ տարիներին նրանց կողմից հրատարակվել է ավելի քան 100 գիտական հոդված և մեթոդական ցուցում: Դրանց թվում պետք է առանձնացնել ՀՀ կրթու-թյան և գիտության նախարարու-թյան կողմից որպես դասագիրք երաշխավորված Ա.Ա.Պապոյանի երկու ձեռնարկները, ինչպես նաև Ֆիզիկայի խնդիրների ժողովածուն (Շ.Ս. Սահակյան, Մ.Հ. Մեսրոպյան):

Ամբիոնում գործում է «Ֆիզիկա» և «Ջերմաֆիզիկա» առարկաների գծով հինգ մասնագիտական լաբորատորիա (մեխանիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, օպտիկայի, էլեկտրականության և ջերմատեխնիկայի): Ամբիո-նում ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես լաբորատորիաները նոր սարքավորումներով համալրելու, այնպես էլ դրանք անիմացիոն և վիրտուալ լաբորատոր աշխատանքներով հարստացնելու ուղղությամբ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Պապոյան Արգամ Արիստակեսի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  2. Թրունի Կարապետ Գրիգորի - ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր
  3. Սահակյան Շահեն Սեդրակի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  4. Ոսկանյան Ֆրունզիկ Վաղարշակի - մանկ.գ.թ., դոցենտ
  5. Մեսրոպյան Մեսրոպ Հայրոյի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  6. Հովհաննիսյան Արմեն Վալերիի - տեխն.գ.թ., դոցենտ
  7. Մատինյան Գվիդոն Կոլյայի - դասախոս
  8. Սմբատյան Սրբուհի Ժորայի - դասախոս
  9. Առաքելյան Հովսեփ Մկրտչի - ֆիզ.մաթ.գ.թ., ասիստենտ
  10. Բախշիյան Տիրուհի Մաքսիմելի - ասիստենտ
  11. Հակոբյան Ազնիվ Նվերի - ասիստենտ
  12. Մովսիսյան Մանուշակ Լերմոնտի - ասիստենտ
  13. Պետրոսյան Վարյա Երվանդի -ասիստենտ
  14. Կուրղինյան Մնացական Լևոնի - լաբորատորիայի վարիչ
  15. Ուլիխանյան Հերմինե Վարդգեսի - ավագ լաբորանտ
  16. Նալչաջյան Իռենա Աշոտի - ավագ լաբորանտ
  17. Սիմոնյան Արշալույս Վարդգեսի - լաբորանտ
  18. Ավետյան Գոհար Սեյրանի - լաբորանտ

Դասավանդվող առարկաներ

«Ֆիզիկա», «Ջերմատեխնիկա», «Ֆիզիկա և կենսաֆիզիկայի հիմունքներ», «Ջերմատների ջերմակայանքներ և ջերմամատակարարում»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:


Հետադարձ կապ

ՀԱԱՀ, II-մասնաշենք, սենյակ 407
Հեռ. (37412) 58 27 96, ներքին՝ 3-99, 2-47
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10