hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Խաչատրյան Աղավարդ Խաչատուրի

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնը կազմավորվել է 1937-1938թթ., այն ղեկավարել է Հ.Մ. Գրիգորյանը, ապա ակադեմիկոս Ա.Լ. Շահինյանը, պրոֆեսոր Վ.Վ. Սաղաթելյանը և այլ անվանի մաթեմատիկոսներ: 2000 թվից ամբիոնի վարիչը ֆիզ.մաթ. գ.դ., պրոֆեսոր Ա.Խ. Խաչատրյանն է:
Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից տպագրութան է հանձնվել շուրջ 120 գիտական հոդված, որոնք հիմնականում հրատարակվել են միջազգային կենտրոնական ամսագրերում: Գիտական արդյունքները զեկուցվել են 15-ից ավելի միջազգային գիտաժողովներում: Ամբիոնի աշխատակիցների գիտական աշխատանքները հրատարակվել են հիմնականում ԱՄՆ-ի, Անգլիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ անդամ երկրների միջազգային հեղի-նակավոր ամսագրերում: Ուսումնական աշխատանքների արդյունավետ անցկացման նպատակով ամբիոնը հրատարակել է շուրջ 25 մեթոդական ցուցում, ուսումնական ձեռնարկներ և այլ բնույթի աշխատանքներ:
Ամբիոնում պատշաճ հիմքերի վրա է դրված նաև ուսանողների գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման գործընթացը: Դրա լավագույն վկայությունը վերջին տարիներին տեղի ունեցած ուսանողական գիտաժողովներն են, որոնց ընթացքում տնտեսագիտական և ճարտարագիտական ֆակուլտետների ուսանողները հանդես են եկել մի շարք զեկուցումներով:

Բանիմաց և հմուտ գիտական կադ-րերի պատրաստման հետ կապված հիմնահարցերը միշտ էլ համարվել են առաջնային: Ամբիոնի վարիչ Ա.Խ. Խաչատրյանի ղեկավարու-թյամբ պարբերաբար անցկացվում են գիտական սեմինարներ և քննարկումներ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ`Խաչատրյան Աղավարդ Խաչատուրի - ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր

  1. Դանիելյան Լեյնադ Երվանդի - ֆիզ.մաթ.գ.թ., պրոֆեսոր
  2. Մանուկյան Էմիլ Հաբեթի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  3. Մուրադյան Արամ Հրաչի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  4. Համբարձումյան Սամվել Ռազմիկի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  5. Բազիկյան Սուսաննա Նորիկի - տեխն.գ.թ., դոցենտ
  6. Անդրիյան Սիլվա Միքայելի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  7. Վիրաբյան Երանուհի Գագիկի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  8. Խաչատրյան Գևորգ Գրիգորի - ֆիզ.մաթ . գ.թ., դոցենտ
  9. Թերջյան Ցոլակ էռնեստի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  10. Բարսեղյան Անի Գառնիկի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  11. Բրոյան Մարինե Ֆիրդուսիի - ֆիզ.մաթ.գ.թ., ասիստենտ
  12. Պետրոսյան Հայկանուշ Սամվելի - ֆիզ.մաթ.գ.թ., ասիստենտ
  13. Հասրաթյան Մարիաննա Գրիգորի - ավագ դասախոս
  14. Ավագյան Սվետլաննա Պանդուխտի - ավագ դասախոս
  15. Խաչատրյան Նաիրա Արամայիսի - ասիստենտ
  16. Ազիզյան Հերմինե Հովհաննեսի - ասիստենտ
  17. Հարությունյան Արեգնազ Վաղինակի - ասիստենտ
  18. Սիսակյան Արուսյակ Արամի - ասիստենտ
  19. Խաչատրյան Համայակ Ազատի - ասիստենտ
  20. Մարգարյան Գոհար Սիրվենի - ասիստենտ
  21. Նահապետյան Անահիտ Արզումանի - առաջատար մասնագետ
  22. Հովսեփյան Արմինե Գրիգորիի - երկրորդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Բարձրագույն մաթեմատիկա», «Տեսական մեխանիկա», «Հավանա-կանությունների տեսություն և մաթ. վիճակագրություն», «Գծային հանրահաշիվ», «Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ», «Բարձրագույն մաթեմատիկայի հատուկ դասընթաց», «Անալիտիկ մեխանիկա»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 332 սենյակ
Հեռ. (37412) 58 25 82, ներքին՝ 2-86, 2-88
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10