hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար 
Սմբատ Հարութի Դավեյան

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ Գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների և Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոնների միավորմամբ ստեղծվել է Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնը: 

Նախկին Գրաֆիկայի ամբիոնը Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում  հիմնադրվել է 1942 թ.:  Այն երկար տարիներ գլխավորել են Կարապետ Ամիրյանը, Հայկ Կարապետյանը, Արա Ամիրյանը և Սամվել Մարիկյանը: Իսկ Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոնը ստեղծվել է 1943 թ.: Այն տարբեր տարիների ղեկավարել են Օ.Մ. Սապոնջյանը, Վ.Վ. Ալեքսանդրյանը, Վ.Վ. Բաբաջանյանը, Ս.Ն. Մեքինյանը, Ս.Հ. Դավեյանը,  Ռ.Ս. Մինասյանը, Է.Ս. Կոսեմյանը:

Երկու ամբիոններում էլ գիտական և հետազոտական աշխատանքներ են տարվում ոլորտի համար կարևոր՝  ՀՀ գյուղատնտեսության  էներգիայի այլընտրանքային աղբյուրների` մասնավորպես քամու էներգիայի օգտագործման, մեխանիկական փոխանցումների կատարելագործման, լեռնալանջերի յուրացման տեխնոլոգիաների և հողամշակ մեքենաների հիմնախնդիրների, ստատիկ և դինամիկ բեռների ազդեցության դեպքում գյուղատնտեսական մեքենաների և դրանց մասերի լարվածադեֆորմացիոն վիճակների հաստատման, բույսերի ցողունների կտրման տեսության և գործնական լուծումների, բույսերի քայքայման մեխանիկայի տեսության, շինարարական, հիդրոտեխնիկական կառուցվածքների, կոնստրուկ-ցիաների ամրության, կոշտության և կայունության որոշման, հողի մշակման մեքենաների բանող օրգանների հուսալիության գնահատման և հիդրոդինամիկայի մի շարք խնդիրների լուծման ուղղություններով:

Առանձնապես միջազգային ճանա-չում են ստացել Գրաֆիկայի և մեքենաների ամբիոնի կողմից մշակված շղթայաալիքային փո-խանցումների (ՇԱՓ) և հողմա-էներգետիկ պաշարների օգտա-գործմանը վերաբերող աշխա-տանքները: Նշված երկու թեմաների գծով միջազգային գիտաժողովներում ներկայացվել և կարդացվել են երկու տասնյակից ավել զեկուցումներ: 

2000 թվին ԱՄՆ Ավտոմոբիլային ճարտարագետների միջազգային միության (SAE International) Համաշխարհային կոնգրեսում (Միլաուոկի, ԱՄՆ) ամբիոնի պրոֆեսորներ Կ.Ա. Ամիրյանի և Ա.Կ. Ամիրյանի ներկայացրած զեկուցումը ճանաչվեց լավագույնը, որի համար հեղինակներն արժանացան Միության հատուկ սերտիֆիկատների և ընտրվեցին SAE International Միջազգային ասոցիացիայի անդամ:
ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակման հիմնադրամի (CRDF) մրցույթներում հաղթող են ճանաչվել ամբիոնի պրոֆեսորներ Կ.Ա. Ամիրյանի և Ա.Կ. Ամիրյանի կողմից ներկայացրած հետազոտությունները:

Իսկ Նյութերի դիմադրության ամբիոնի աշխատողների կողմից մշակվել, ստեղծվել և ներդրվել են երկու էլեկտրահիդրավլիկ կայաններ (Մոլնիա-1 և Մոլնիա-2) մեծ չափի կարծր քարերի և ապարների ջարդման համար: Բույսերի ցողունների կտրման համար մշակվել և ներդրվել են կտրող ռոտացիոն ապարատներ (Ա.Պ. Թարվերդյան):  Ամբիոնի դասախոսների կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները զեկուցվել են միջազգային, հանրապետական և համալսարանի գիտական կոնֆերանսներում: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել է շուրջ 450 գիտական աշխատանք, որոնցից՝ 5 մենագրություն՝ Ա.Պ. Թարվերդյան, 4՝  Ռ.Ս. Մինասյան, 3 դասագիրք, 13 գիտական ձեռնարկ, 15 հեղինակային վկայագիր: Մշակվել և հրատարակվել է 50-ից ավելի մեթոդական ցուցմունք՝ նախագծային, կուրսային, հաշվարկա-գրաֆիկական և լաբորատոր աշխատանքներ կատարելու համար: Ամբիոնի դասախոսներ Ա.Պ. Թարվերդյանի, Ռ.Ս. Մինասյանի և Վ.Վ. Ալեքսանդրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 8 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություն: Պրոֆ. Ռ.Ս. Մինասյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ, իսկ պրոֆեսոր Ա.Պ. Թարվերդյանը 2006թ. դարձել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014թ.՝ ակադեմիկոս:

Երկու ամբիոնների դասախոսների կողմից հրատարակվել են մի շարք ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, մեթոդական ցուցումներ, գիտական հոդվածներ, ստացվել են հեղինակային վկայական և արտոնագիր: 

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Սմբատ Հարութի Դավեյան - տ.գ.թ., դոցենտ

  1. Ամիրյան Արա Կարապետի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Մարիկյան Սամվել Սերգեյի - տ.գ.թ., դոցենտ
  3. Կոսեմյան Էդուարդ Սուրենի - տ.գ.թ., դոցենտ
  4. Անանյան Վադիմ Արսենի - տ.գ.թ., դոցենտ
  5. Մինասյան Արթուր Ռազմիկի - տ.գ.դդ., դոցենտ
  6. Կարապետյան Հայկ Մակարի - տ.գ.թ., դոցենտ 
  7. Ավետիսյան Արթուր Շմիդտի - դասախոս
  8. Տոնապետյան Արամ Պարգևի - տ.գ.թ., ասիստենտ
  9. Ամիրյան Օֆելյա Աշոտի - դասախոս
  10. Սարգսյան Լուսինե Խաչիկի- դասախոս
  11. Աճեմյան Արամ Հրայրի - դասախոս 
  12. Հովհաննիսյան Մաքսիմ Գրիշայի - լաբորատորիայի վարիչ
  13. Խաչատրյան Նաիրա Վալերիի - ասիստենտ
  14. Բարսեղյան Կարինե Զալիկի - ասիստենտ
  15. Հարությունյան Գայանե Բարսեղի - ասիստենտ
  16. Մելիքջանյան Արմինե Հովիկի - ասիստենտ
  17. Պետրոսյան Նազիկ Կարապետի - 1-ին կարգի լաբորանտ
  18. Ասլանյան Աննա Սերգեյի - 1-ին կարգի լաբորանտ
  19. Մարտիրոսյան Արմինե Պետրոսի - 1-ին կարգի լաբորանտ
  20. Հարությունյան Տարոն Տիգրանի - 1-ին կարգի լաբորանտ
  21. Ստեփանյան Անահիտ Վանիկի 2-րդ կարգի լաբորանտ
  22. Բրուտյան Վարդուհի Սամվելի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Գծագրական երկրաչափություն», «Ճարտարագիտական գրաֆիկա և մոդելավորում», «Ճարտարագիտական գրաֆիկա», «Հողաշինարարական գծագրություն», «Համակարգչային գրաֆիկա», «Համակարգչային գրաֆիկա և մոդելավորում», «Մեխանիզմների և մեքենաների տեսություն», «Մեքենաների մասեր», «ՄՄ ՄՄՏի հիմունքներով», «Մեքենամասեր և ՄՄՏ»,  «Նյութերի դիմադրություն», «Շինարարական նյութեր», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր», «Ճարտարագիտական կոնստրուկցիաներ», «Կառուցվածքների տեսություն», «Առաձգականության, պլաստիկության և սողքի տեսություն», «Ճյուղի ձեռնարկության շինարարական նախագծման հիմունքներ», «Ճարտարագիտական կոնստրուկցիաներ արտակարգ իրավիճակներում»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ 

ՀԱԱՀ, II-մասնաշենք, 537 սենյակ,
Հեռ. (37412) 58 37 11, ներքին՝ 2-16, 2-17

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10