hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Գյուղատնտեսության ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոն

Margaryan

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝
Մարգարյան Արմեն Ստեփանի

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, գյուղատնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման և գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոնների միավորմամբ ստեղծվել է գյուղատնտեսության ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոնը:

Վերոնշյալ երեք ամբիոններում էլ դասախոսների կողմից տարիներ շարունակ տարվել են գիտա-հետազոտական աշխատանքներ: Այսպես, նախկին Գյուղտեխնիկայի շահագործման ամբիոնում գիտա-հետազոտական աշխատանքները տարվում են երկու ուղղությամբ` գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և անասնապա-հության նոր տեխնոլոգիաների ու փոքրաչափ մեքենաների մշակման: Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման խնդիրների արդյունավետ լուծման նպատակով պրոֆ. Ա.Ս.Մարգարյանի կողմից մշակվում են գյուղատնտեսության ինժեներատեխնիկական ծառայության հիմունքները, դոց. Ս.Խ.Պապյանի կողմից` կարտոֆիլի մշակության և բերքահավաքի մեքենաների համալիրի ճշտման, վերակառուցման ու սարքավորումների ստեղծման գիտահետազոտական աշխատանքներ: Անասնապահության նոր տեխնոլոգիաների և մեքենասարքավորումների մշակման գիտահետազոտական աշխատանքների կատարման գործում մեծ ձեռքբերումներ ունեն պրոֆ. Ս.Ե.Մարգարյանը, դոցենտներ Գ.Հ. Դանիելյանը, Ա.Գ.Դավթյանը, Ա.Գ.Մազմանյանը: Նրանց կողմից մշակվել և արտադրությունում ներդրվել են գոմաղբի աերոբային և անաերոբային մշակման և կենսահումուսի արտադրության նոր տեխնոլոգիաներ և մեքենասարքավորումներ, խտացրած, կոպիտ, հյութալի կերերի մանրիչ մեքենաներ, շարժական կթի ագրեգատ, անասնաշենքերի օդափոխության համակարգ և այլն: Ամբիոնի դասախոսները ստացել են մոտ 100 գյուտերի հեղինակային վկայականներ ու պատենտներ, որոնցից մի քանիսը պատենտավորվել են Կանադայում, Ֆրանսիայում, ԳԴՀ-ում և ԳՖՀ-ում: Տպագրվել են 600-ից ավելի գիտական աշխատանքներ, մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ:
Նախկին Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները հիմնականում ուղղված են գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամենահիմնական ուղղություններից մեկին` ՀՀ պայմաններում գյուղատնտեսական արտադրության ստացիոնար գործընթացների ինտենսիվացմանը: Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոնի հետ համատեղ կատարվել են որոշակի գիտահետազոտական աշխատանքներ` կապված մեքենատրակտորային ագրեգատների շարժման կայունության լավարկման հետ: Ինչպես նաև համատեղ աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման ամբիոնի հետ փոքրաչափ կերամանրիչների մշակման և պարամետրերի հիմնավորման ուղղությամբ: Ամբիոնի դասախոսների գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա հրատարակվել են ավելի քան 170 աշխատություններ, այդ թվում 3 ուսումնական ձեռնարկ, 25 հեղինակային վկայականներ և ՀՀ արտոնագրեր: Բազմաթիվ զեկուցումներ են կարդացվել հանրապետությունում և արտերկրում կազմակերպված գիտաժողովներում:
Իսկ նախկին Գյուղմեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն ընդգրկում են մետաղահատ հաստոցների համակարգում կտրման դինամիկական գործընթացների հետազոտումը, հողի մշակության տեխնոլոգիական գործընթացի ցուցանիշների լավարկման և հողամշակ բանող օրգանների կառուցվածքային կատարելագործման, դրանց հուսալիության և երկարակեցության բարձրացման հիմնախնդիրները: Ամբիոնին կից գործում են ձուլման, եռակցման, փականագործական, մեխանիկական մշակման ուսումնական արհեստանոցները, ինչպես նաև մետաղների կտրման, նյութագիտության, համափոխարինելիության և տեխնիկական չափումների լաբորատորիաները, որոնք հագեցած են համապատասխան տեխնիկական միջոցներով, իսկ մետաղների կտրման լաբորատորիան՝ ինտերակտիվ գրատախտակով և համակարգչով: Ամբիոնում դասավանդվող առարկաների գծով ուսումնաարտադրական պրակտիկա է կազմակերպվում ամբիոնի ուսումնական լաբորատորիաներում և արհեստանոցներում, ինչպես նաև ամբիոնը համագործակցում է «ԳարիԳրուպ» ՍՊԸ-ի, «Ինտերստանոկ» ԲԲԸ-ի, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ի, «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Մարգարյան Արմեն Ստեփանի - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Պետրոսյան Դանիել Պետրոսի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Գրիգորյան Ալբերտ Սուրենի - տ.գ.թ., դոցենտ
  3. Վարդանյան Գոհար Լիպարիտի - տ.գ.թ., դոցենտ
  4. Կոխլիկյան Սեյրան Արամայիսի - տ.գ.դ., դոցենտ
  5. Մատղաշյան Հակոբ Աղասու - տ.գ.թ., դոցենտ
  6. Եսայան Պավել Միքայելի - տ.գ.թ., դոցենտ
  7. Գալստյան Համեստ Ժորայի - տ.գ.թ., դոցենտ
  8. Ալթունյան Արթուր Վաղինակի - տ.գ.թ., դոցենտ
  9. Պապյան Սերյոժա Խաչատուրի - տ.գ.թ., դոցենտ
  10. Դանիելյան Գևորգ Հայկազի - տ.գ.թ., դոցենտ
  11. Դավթյան Արմեն Գերասիմի - տ.գ.թ., դոցենտ
  12. Մազմանյան Արամ Գրիգորի - տ.գ.թ., դոցենտ
  13. Մանուկյան Պարգև Սուրենի - տ.գ.թ., դոցենտ
  14. Թադևոսյան Հոմերոս Մեսրոպի - տ.գ.թ., դոցենտ
  15. Հակոբյան Կարեն Պարույրի - տ.գ.թ., դոցենտ
  16. Անտոնյան Լուսինե Գևորգի - տ.գ.թ., դասախոս
  17. Բաբայան Արմեն Ռազմիկի - տ.գ.թ., դասախոս
  18. Մովսեսյան Մարիետա Դավթի - դասախոս
  19. Բաղդագուլյան Ալեքսեյ Հակոբի - դասախոս
  20. Բարոյան Աիդա Գրիգորի - դասախոս
  21. Սարգսյան Լաուրա Ռազմիկի -ասիստենտ
  22. Եղիազարյան Ռուզաննա Յախշիբեկի - լաբորանտ
  23. Հարությունյան Լուսինե Վիկտորի - լաբորանտ
  24. Գրիգորյան Ալբերտ Գեղամի - լաբորանտ
  25. Խառատյան Սոնա Արամայիսի - լաբորանտ
  26. Շահվերդյան Հայկ Գրիգորի - ուս.արհեստանոցի վարիչ
  27. Ղազարյան Գայանե Վազգենի - 1-ին կարգի լաբորանտ
  28. Աղաբեկյան Վարդուհի Աղաբեկի - 1-ին կարգի լաբորանտ
  29. Հարությունյան Սպարտակ Արամայիսի - 2-րդ կարգի լաբորանտ
  30. Սիմոնյան Ալբերտ Հայրապետի - 2-րդ կարգի լաբորանտ
  31. Ղարիբյան Կարինե Հայկի - լաբորատոիայի վարիչ
  32. Արշակյան Վրեժ Հակոբի - առաջատար մասնագետ
  33. Հարությունյան Ավետիս Անդրանիկի - 1-ին կարգի լաբորանտ
  34. Սիմոնյան Մարիետա Աշոտի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Գյուղ. տեխնիկայի շահագործում», «Անտառտնտեսության աշխատանքների մեքենայացում», «Գյուղատնտեսության նյութատեխնիկական ապահովում», «Անասնապահական ֆերմաների մեքենայացում», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Արտադրական ուսուցում և Ճանապարհային երթևեկության կանոններ», «Մեքենատրակտորային հավաքակայանի շահագործում», «Անասնապահության մեքենասարքավորումների հաշվարկը և նախագծումը», «Ագրարային տեխնիկա և վարում», «Գիտական ուսումնասիրությունների մեթոդաբանություն», «Անասնապահական առաջնակարգ տեխնոլոգիաներ և տեխնիկական միջոցներ», «ՄՏԱ շահագործման առանձնահատկությունները ՀՀ-ում», «Մեքենայացված աշխատանքների որակի գնահատման և տեխնիկական նորմավորման հիմունքները», «ՀՀ-ում ՄՏՊ կառուցվածքի բարելավում», «Տեխնոլոգիաների զարգացման և տեխնիկական միջոցների կատարելագործման ուղղությունները անասնապահությունում», «Գյուղմեքենայացում», «Գյուղարտադրության մեքենայացում», «Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկայի հիմունքներ», «Ավտոմատիկա և արտադրական պրոցեսների ավտոմատացում», «Էլեկտրական հաղորդակ», «Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում», «Էլեկտրա-տեխնիկայի տեսական հիմունքներ», «Էլեկտրական սարքավորումների մոնտաժ», «Էլեկտրական չափումներ», «Էլեկտրական մեքենաներ», «Էլեկտրոնիկա», «Էլեկտրամատակարարում», «Ավտոմատիկա և տելեմեխանիկայի հիմունքներ», «Էլեկտրական սարքավորումների շահագործում և նորոգում», «Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ», «Էլեկտրական լուսավորում և ճառագայթում», «Էներգաաուդիտ», «Էներգախնայողություն և մենեջմենթ», «էլեկտրամատակարարում», «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկայի հիմունքներ», «էլեկտրական սարքավորումների շահագործում և նորոգում», «էներգիայի այլընտրանքային աղբյուրներ», «էլեկտրական լուսավորում և ճառագայթում», «Վերամշակող արտադրամասերի էլեկտրական սարքավորումներ», «Ավտոմատացված էլեկտրահաղորդակ», «Փոքր ՀԷԿ-երի էլեկտրական սարքավորումներ», «Գյուղատնտեսական մեքենաների և հոսքագծերի էլեկտրաշարժաբեր», «Ոչ էլեկտրական մեծությունների էլեկտրական չափումներ», «Էներգոռեսուրսների և էներգիայի կառավարում», «Գյուղատնտեսական մեքենաներ և վերամշակման տեխնոլոգիական սարքավորումներ», «Ավտոմատ համակարգերի էլեկտրամեխանիկական կայանքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ էներգետիկ համակարգում», «Էլեկտրական մեքենաների և համակարգերի ռելեային պաշտպանություն», «Էլեկտրատեխնոլոգիաները գյուղատնտեսությունում», «Ջերմատների էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում», «Ջերմության օգտագործումը գյուղարտադրությունում», «Նյութագիտություն», «Կառուցվածքային նյութերի տեխնոլոգիա», «Մետաղահատ հաստոցներ, գործիքներ և հարմարանքներ», «Գյուղմեքենաշինության տեխնոլոգիա», «Համափոխարինելիության հիմունքներ և տեխնիկական չափումներ», «Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում», «Կտրման տեսության հիմունքներ», «Մեքենաների հուսալիություն և նորոգում», «Նյութաբանություն և չափագիտություն», «Չափագիտություն», «Նյութագիտություն և ԿՆՏ», «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 339 սենյակ
Հեռ. (37412) 52 55 41, ներքին՝ 2-65, 2-67, 2-66
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10