hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոն

Ամբիոնի վարիչ` 
Վրեժ Ստեփանի Ոսկանյան

1994թ. Հայկական գյուղատնտեսական և Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների վերամիավորման արդյունքում միավորվում են նաև երկու բուհերի փիլիսոփայության և գիտական կոմունիզմի ամբիոնները, և ստեղծվում է հասարակական գիտությունների ամբիոնը:
2002-2003թթ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ Շ.Հ. Գալստյանը, իսկ 2003-2006թթ.՝ պրոֆեսոր Ա.Ա. Մակարյանը: 2004թ. Հասարակական գիտությունների ամբիոնը վերանվանվում է Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոն, 2006թ. վարիչի պաշտոնակատար է նշանակվում  դոցենտ Բ.Ա. Խաչատրյանը:
2009 թվից հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնը ղեկավարում է դոցենտ Վ. Ս. Ոսկանյանը:
Ամբիոնն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համալսարանում անցկացվող ուսումնագիտական աշխատանքներին: Դասախոսական կազմի աջակցությամբ տարբեր մասնագիտությունների ուսանողներ մասնակցում են միջբուհական օլիմպիադաների և մրցույթների, այդ թվում և  «Հայ ասպետ» խաղ մրցույթին:

Հայոց պատմության և փիլիսո-փայության ամբիոնը մեծ աշխա-տանք է տանում ուսանողներին բազմակողմանի գիտելիքներ հա-ղորդելու, նրանց ռազմահայրենասիրական դաստիարակության և հոգեբանական հմտությունների ձեռքբերման ուղղությամբ, հա-ղորդակից են դարձնում հայ մշակույթի հոգևոր և նյութական արժեքներին, ծանոթացնում բնության և հասարակության զարգացման հիմնական օրենքներին ու օրինաչափություններին:
Այդ ամենին նպաստում են դասավանդվող առարկաների գծով ամբիոնի դասախոսների կողմից պարբերաբար կազմակերպվող տարբեր քննարկումներն ու բանավեճերը:
Ամբիոնի դասախոսներն արդյունավետորեն կատարում են գիտական ու հետազոտական աշխատանքներ, որոնք ընդգրկում են հայ փիլիսոփայական մտքի, պատմական իրադարձությունների, մշակութային արժեքների ուսումնասիրության ոլորտները:
Ամբիոնի դասախոսները մասնակցել են ՀԱԱՀ և այլ միջազգային գիտաժողովներին և հանդես եկել զեկուցումներով: Ամբիոնը տպագրել է բազմաթիվ մեթոդական ցուցումներ,  գիտական հոդվածներ, մենագրություններ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Վրեժ Ստեփանի Ոսկանյան - պ.գ.թ., դոցենտ

  1. Խաչատրյան Բախշիկ Արշամի - փ.գ.թ., դոցենտ
  2. Մինասյան Վրեժ Խաչատուրի - փ.գ.թ., դոցենտ
  3. Գլջյան Արսեն Մուրադի - բ.գ.թ., դոցենտ
  4. Խուդավերդյան Անահիտ Արշակի - պ.գ.թ., դոցենտ
  5. Հարությունյան Սասուն Միսակի - պ.գ.թ., դոցենտ
  6. Հովհաննիսյան Գեղամ Հազկերտի - պ.գ.թ., դոցենտ
  7. Հովակիմյան Գագիկ Անուշավանի - պ.գ.թ., դոցենտ
  8. Վարդանյան Գուրգեն Վահրամի - պ.գ.թ., դոցենտ
  9. Առաքելյան Անահիտ Սերյոժայի - ավ. դասախոս
  10. Թորոսյան Ջավահիր Ջանիբեկի - պ.գ.թ., դասախոս
  11. Սիմոնյան Հասմիկ Գուրգենի - պ.գ.թ., դասախոս
  12. Սիմոնյան Սուսաննա Միքայելի - դասախոս
  13. Մովսիսյան Մարիամ Սամվելի - դասախոս
  14. Ղամբարյան Վարդուհի Վալերիի - դասախո
  15. Վասիլյան Սուրեն Գևորգի - դասախոս
  16. Համբարձումյան Հասմիկ Անդրանիկի - դասախոս
  17. Ստեփանյան Մարինե Միսակի - ասիստենտ
  18. Ատալյան Մարիամ Միքայելի - ասիստենտ
  19. Ղարիբյան Արուսյակ Ալիկի - ասիստենտ
  20. Ազարյան Սյուզաննա Կամոյի - ասիստենտ
  21. Ներսիսյան Ծովինար Ժորայի - 1-ին կարգի լաբորանտ
  22. Նաջարյան Մերի Տիգրանի - 2-րդ կարգի լաբորանտ


Դասավանդվող առարկաները
«Հայոց պատմություն», «Փիլիսոփայություն», «Մշակութաբանություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Մանկավարժական հոգեբանություն», «Հասարակագիտություն», «Հաղորդակցման հմտություններ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 529 սենյակ
Հեռ. (37412) 52 06 19, ներքին՝ 2-87
E-mail:   Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10