hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Գուրգեն Մարկոսի Եղիազարյան

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոնը հիմնադրվել է 1946-1947 ուսումնական տարում, իսկ հիդրավլիկայի և հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբիոնը` 1947թ.: Նշված ամբիոնների միավորմամբ 1997թ. կազմավորվեց հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնը: 1975 -2018թթ. ամբիոնի վարիչ է եղել տ.գ.դ., պրոֆեսոր Ս. Մ. Ղազարյանը, իսկ այժմ ամբիոնի վարիչի պաշտոնակատար է պրոֆեսոր Գ.Մ.Եղիազարյանը:
Ամբիոնում գործում են հիդրավլիկայի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, մելիորացիայի, ջրամատակարարման, ջրաչափության, պոմպերի և պոմպային կայանների լաբորատորիաներն ու գեոդեզիայի կաբինետը, որտեղ անցկացվում են ծրագրով նախատեսված բոլոր լաբորատոր պարապմունքները:
Ամբիոնում կատարվում են բազմա-բնույթ գիտահետազոտական աշ-խատանքներ, որոնք նպատա-կաուղղված են ՀՀ ջրային ռեսուրս-ների՝ ոռոգման և էներգետիկ նպա-տակներով արդյունավետ օգտա-գործմանը, մշակաբույսերի ոռոգ-ման ռեժիմների ուսումնասիրմանը, հիդրոտեխնիկական, հիդրոմելիո-րատիվ, հիդրոէներգետիկ համակարգերի ընտրությանը, կատարելագործ-մանը, համադասավորությանը, նախագծմանը, հիդրավլիկական հաշվարկների մեթոդների մշակմանը և այլն: Արդյունքները հրատարակվել են մի շարք միջազգային հանդեսներում և տեղեկագրերում:
Ամբիոնում կատարվող լայնամասշտաբ ուսումնամեթոդական, գիտա-հետազոտական աշխատանքներն ուղղված են ուսումնական գործընթացի կատարելագործմանը: Հատկապես պետք է նշել պրոֆեսոր Ս. Ղազարյանի գլխավորությամբ և ակտիվ մասնակցությամբ տարվող գիտական և հետազոտական աշխատանքների մասին, որոնք ուղղված են հանրապետությունում հիդրոմելիորատիվ համակարգերի նախագծմանը և կառուցմանը:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրնախագիծ ինստիտուտ», «Հիդրոնախագիծ ինստիտուտ ՓԲԸ-երի, Մոսկվայի հիդրոմելիորատիվ և Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալ-սարանների ինժեներաշինարարական ինստիտուտների, Կիևի և Նովոսիբիրսկի հիդրոդինամիկայի, Մոսկվայի ջրային հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Գուրգեն Մարկոսի Եղիազարյան - գ.գ.դ., պրոֆեսոր

  1. Մուրադյան Էդիկ Կամսարի - տ.գ.թ., դոցենտ
  2. Ղազինյան Ռուզան Վլադիմիրի - գ.գ.թ., դոցենտ
  3. Ալոյան Նաիրա Գրիգորի - տ.գ.թ., դոցենտ
  4. Զաքարյան Արտակ Կոմիտասի - տ.գ.թ., դոցենտ
  5. Մարտիրոսյան Քոչար Վասիլի - տ.գ.թ., դոցենտ
  6. Նավոյան Գեղամ Ռազմիկի - դասախոս
  7. Ղազարյան Հայկ Սամվելի - տ.գ.թ., դասախոս
  8. Հարությունյան Մարգարիտ Արտաշեսի - տ.գ.թ., դասախոս
  9. Կոբելյան Վահան Սուրիկի - տ.գ.թ., ասիստենտ
  10. Դավեյան Հարություն Հրաչիկի - տ.գ.թ., ասիստենտ
  11. Բարսեղյան Նաիրա Մամիկոնի - 1 -ին կարգի լաբորանտ
  12. Համբարձումյան Արմինե Մկրտչի - 1-ին կարգի լաբորանտ
  13. Ավետյան Նաիրա Էդիկի - 2-րդ կարգի լաբորանտ
  14. Մայտեսյան Սպարտակ Սերգեյի - լաբորատորիայի վարիչ
  15. Հովհաննիսյան Ղևոնդ Ալբերտի 1-ին կարգի մասնագետ

Դասավանդվող առարկաները

«Երկրաբանություն և հիդրոերկրաբանություն», «Երկրաբանության հիմունքներ», «Մելիորացիա», «Մելիորացիայի հիմունքներ», «Մելիորացիա և հողերի վերականգնում», «Հիդրավլիկա», «Հիդրավլիկայի հիմունքներ», «Հիդրավլիկայի հիմունքներ և գյուղ. ջրամատակարարում», «Հիդրավլիկա և հիդրոմեքենաներ», «Հիդրավլիկա և հիդրոպնևմատիկ հաղորդակներ», «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ», «Հիդրոտեխնիկական և ափապաշտպան կառուցվածքներ», «Ձկնատնտեսության հիդրոտեխնիկա», «Ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում», «Հիդրոօդերևութաբանություն, կլիմատալոգիա», «Հիդրոլոգիա, հոսքի կանոնավորում», «Պոմպեր և պոմպային կայաններ», «Գյուղատնտեսական ջրամատակարարում և ջրարբիացում», «Հիդրոմելիորատիվ համակարգերի շահագործում», «Հիդրոմելիորատիվ աշխատանքների կազմակերպում և տեխնոլոգիա»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 215 սենյակ
Հեռ. (37412) 52 07 10, 55-67-84, ներքին՝ 2-91, 2-49
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10