hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ֆինանսների և հաշվապահության ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝

Ջուլիետտա Վոլոդյայի Գևորգյան

Ֆինանսների և հաշվապահության ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ Ֆինանսների և վարկի ու Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնների միավորման արդյունքում:
Ֆինանսների և վարկի նախկին ամբիոնը կազմավորվել էր 1998թ.` հաշվի առնելով ագրոպարենային համակարգում ֆինանսիստ-տնտեսագետ մասնագետների պատրաստման ժամանակի հրամայականը: Ամբիոնը ղեկավարել են Ա.Հ. Բայադյանը, Ս. Հ. Մկրտչյանը: Ամբիոնի կոլեկտիվի գործունեությունն ուղղված է եղել ֆինանսական, բանկային և ապահովագրական ոլորտների, ինչպես նաև երկրի տնտեսության համապատասխան ճյուղերի համար այսօրվա պահանջներին համահունչ բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը: Ամբիոնի առարկաների գծով ուսանողներն արտադրական պրակտիկա են անցնում ագրարային ոլորտի տնտեսություններում, վերամշակող արդյունաբերական կազմակերպություններում, առևտրային բանկերում, վարկային կազմակերպություններում, հարկային և ֆինանսական այլ մարմիններում: Ամբիոնի կոլեկտիվը զգալի աշխատանք է կատարել ուսուցումը կրթական նոր չափորոշիչներին համապատասխան իրականացնելու համար: Ամբիոնն ակտիվորեն ընդգրկված է ՀԱԱՀ-ում սահմանված «ՀԲ կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացվող դասախոսների վերապատրաստման ծրագրում:
19 տարիների ընթացքում ամբիոնի դասախոսները հրատարակել են 300-ից ավելի գիտական հոդվածներ, բազմաթիվ մեթոդական ցուցումներ, դասախոսությունների տեքստեր: Ա. Բայադյանի հեղինակությամբ տպագրվել է 5 ուսումնական ձեռնարկ, ֆինանսական և ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարաններ, 4 մենագրություն:
Միջազգային «TEMPUS» ծրագրի շրջանակներում ամբիոնի շատ դասախոսներ պարբերաբար գործուղվել են Հոլանդիայի, Գերմանիայի Դաշնության և Հունաստանի գյուղատնտեսական համալսարաններ, Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա:
Իսկ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնը հիմնադրվել է 1970 թվականին: Ամբիոնը ղեկավարել են իրենց գործին նվիրված մասնագետներ Ս. Ս. Տիտանյանը, Խ. Մ. Ավագյանը, Վ. Ա. Քլյանը, Ա. Թ. Եղիկյանը, Գ.Գ. Հայրումյանը, Ջուլիետտա Գևորգյանը:
Ամբիոնը համակարգում է «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության բոլոր կուրսերի ուսումնական աշխատանքները՝ լինելով այդ մասնագիտության թողարկողը` մագիստրատուրայի, առկա և հեռակա ուսուցմամբ և քոլեջի համապատասխան բաժիններում: Ամբիոնին կից գործում է ուսումնական կաբինետ, որտեղ անցկացվում են «Համակարգչային հաշվապահություն» առարկայի պարապմունքները ժամանակակից համակարգչային հաշվապահական ծրագրերով:
Ուսումնական ողջ գործընթացն ամբիոնում կազմակերպվում է հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների պահանջներին համահունչ, ամբիոնի անդամները մշտական կապի մեջ են «Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների» ասոցիացիայի հետ: Ամբիոնի մի շարք դասախոսներ իրենց որակավորումը բարձրացրել են Գերմանիայի Հոհենհայմի, Հոլանդիայի Վագենինգենի և ԱՄՆ Ջորջիայի ագրարային համալսարաններում: Ամբիոնի բոլոր դասախոսներն ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են ՀԱԱՀ, ՀՀՀԱ, USID, AID և USDA կազմակերպությունների կողմից:
Ամբիոնի դասախոսների օգնությամբ տարբեր մասնագիտությունների գծով ուսանողները կատարում են իրենց առաջին քայլերը գիտական և հետազոտական ոլորտում: Ամբիոնի դասախոսները հրատարակվել են ավելի քան 300 գիտական հոդվածներ, տարբեր տարիների ընդգրկված են եղել արդիական թեմատիկ ծրագրերում: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ՀԱԱՀ-ում կազմակերպվող ամենամյա գիտաժողովի նիստերին և հանդես են գալիս թեմատիկ զեկուցումներով` ներկայացնելով հաշվապահական հաշվառման և աուդիտի դերն ու նշանակությունը ագրարային գիտության զարգացման գործում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Գևորգյան Ջուլիետտա Վոլոդյայի- տ.գ.թ., դոցենտ

  1. Մկրտչյան Սաթենիկ Հարությունի - տ.գ.թ., դոցենտ
  2. Թարվերդյան Արա Արշալույսի - տ.գ.թ., դոցենտ
  3. Բաղդասարյան Արեգ Մերուժանի - տ.գ.թ., դոցենտ
  4. Այրումյան Իրինա Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
  5. Վալասանյան Մարիետա Ստյոպայի - տ.գ.թ., դոցենտ
  6. Կարճիկյան Վիկտոր Մկրտչի - տ.գ.թ., դասախոս
  7. Ասլանյան Գառնիկ Մեսրոպի -ավագ դասախոս
  8. Նավասարդյան Հովհաննես Նորայրի -տ.գ.թ., ավագ դասախոս
  9. Սաֆարյան Արմեն Գևորգի -տ.գ.դ., դասախոս
  10. Լպուտյան Սոս Համլետի - տ.գ.թ., դասախոս
  11. Պետրոսյան Մանուկ Անդրանիկի- տ.գ.թ., դասախոս
  12. Հովհաննիսյան Սիրուն Մարատի - տ.գ.թ., դասախոս
  13. Տոնիկյան Արման Սամվելի-տ.գ.թ., դասախոս
  14. Մախմուդյան Ռաշիդ Ջասմի -տ.գ.թ., դասախոս
  15. Հարությունյան Թամարա Հենրիկի -տ.գ.թ., դասախոս
  16. Մարկոսյան Սևակ Մեսրոպի - տ.գ.թ., դասախոս
  17. Մելքոնյան Աննա Հովհաննեսի - տ.գ.թ., դասախոս
  18. Փարսադանյան Թամարա Ռոբերտի - տ.գ.թ., դասախոս
  19. Հակոբջանյան Ռոման Վաղինակի - տ.գ.թ., դասախոս
  20. Ալավերդյան Նինել Արտավազդի - ավագ դասախոս
  21. Հովհաննիսյան Աշխեն Մնացականի -տ.գ.թ., ասիստենտ
  22. Արաբյան Դավիթ Ժիրայրի -ասիստենտ
  23. Եղիազարյան Դարյա Արտաշեսի -ասիստենտ
  24. Դարբինյան Սոնա Ռազմիկի- ասիստենտ
  25. Նալբանդյան Եգենյա Հովսեփի -ասիստենտ
  26. Զարգարյան Աիդա Գևորգի - ասիստենտ
  27. Մելքումյան Լուսինե Կամոյի - ասիստենտ
  28. Կարապետյան Մարգարիտա Կարլոսի - ասիստենտ
  29. Գևորգյան Անի Գևորգի - ասիստենտ
  30. Բաղդասարյան Արփինե Վարազդատի – ասիստենտ
  31. Բեկոյան Երվանդ Նորիկի - ասիստենտ
  32. Այվազյան Հասմիկ Սուրենի - ասիստենտ
  33. Կարճիկյան Անահիտ Ավետիքի - ասիստենտ
  34. Ավետյան Թամարա Վարդանի - ասիստենտ
  35. Կարապետյան Մանյա Սեդրակի - ասիստենտ
  36. Մղդեսյան Մերի Գրիգորի -ասիստենտ
  37. Շահինյան Լարիսա Վարազդատի - ասիստենտ
  38. Շահինյան Ալիսա Բաբկենի -ասիստենտ
  39. Աբրահամյան Տաթևիկ Բարեղամի - 1-ին կարգի լաբոր. և համատեղ. ասիստենտ
  40. Առաքելյան Լիլիթ Մեսրոպի - լաբորանտ
  41. Փիլոյան Մարգարիտա Հրաչի - լաբորանտ
  42. Զաքևոսյան Տաթևիկ Ավետիքի - լաբորանտ
  43. Բալյան Աննա Մարտիրոսի - լաբորանտ

 Դասավանդվող առարկաները
«Հաշվապահական հաշվառման տեսություն», «Հարկման պատմություն և տեսություն», «Ֆինանսական հաշվապահություն», «Դատահաշվապահական փորձաքննություն», «Հաշվապահական հաշվառումը գյուղատնտեսության մեջ», «Վերահսկում և աուդիտ», «Աուդիտ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում», «Հարկային հաշվապահություն», «Համակարգչային հաշվապահություն», «Հաշվապահական հաշվառումը բանկերում», «Ֆինանսական հաշվետվությունների համակարգ», «Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ», «Հաշվապահական հաշվառման հիմունքներ», «Գործավարություն հաշվապահությունում», «Տնտեսական գործունեության վերլուծություն», «Կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերլուծություն», «Հարկեր և հարկայաին քաղաքականություն», «ԱՊՀ կազմակերպությունների ֆինանսներ», «Ինվեստիցիաների տնտեսական գնահատում», «Դրամաշրջանառություն, վարկ և բանկեր», «Հարկեր և հարկային քաղաքականություն», «Ֆինանսների ընդհանուր տեսություն», «Բյուջետային համակարգ», «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և բանկեր», «Ֆինանսական վերլուծություն», «Արժեթղթերի շուկա», «Ֆինանսական մենեջմենթ», «Արժեթղթերի շուկա և բորսային գործ», «Շուկայական տնտեսության պետական կարգավորում», «Բանկային մենեջմենթ», «Հարկային և մաքսային գործ», «Բյուջետային կազմակերպությունների ֆինանսներ», «Վճարահաշվարկային համակարգ», «Բանկային մարքետինգ», «Վարկային գործառնություններ», «Արտարժույթային գործառնություններ», «Մակրոտնտեսական կարգավորում», «Ֆինանսական և բանկային մենեջմենթ», «Հանրային ֆինանսներ», «Արդի ֆինանսական հիմնախնդիրներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 433ա
Հեռ. (37412) 52 84 90, ներքին՝ 3-35 
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10