Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոն ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Գրիգորյան Մանուշակ Այվազի

1970թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում ստեղծվեց «Տնտեսագիտական կիբեռնետիկայի» ամբիոնը: 1970-1980 թթ. ամբիոնի վարիչն է եղել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ա.Վ.Սահակյանը: 1980 թ. մինչև 2009 թ. ամբիոնը ղեկավարել է տնտ. դոկտոր, պրոֆեսոր Բ.Հ. Շահնազարյանը: 2009թ. հունիսից մինչև 2011 թ. դեկտեմբերն ամբիոնի վարիչ է եղել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ` Հ. Զաքարյանը, 2011 թ. դեկտեմբերից մինչև 2012 թ. ապրիլ ամիսը ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել տեխն.գ.թ., դոցենտ Ա. Գալանտերյանը, իսկ 2012 թ. մայիսից մինչև 2013 թ. սեպտեմբերը ամբիոնի վարիչի պաշտոնակատար է եղել պրոֆեսոր Բ. Շահնազարյանը: 2013 թ. սեպտեմբերից ամբիոնի վարիչ է ընտրվել ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռ.Ն.Չիթչյանը և պաշտոնավարել մինչև 2016 թ.: 2016 թ.-ից համատեղության կարգով վարիչի պաշտոնակատար է նշանակվել տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Սերգեյի Ղազարյանը:

Ամբիոնի մասնագիտացված համա-կարգչային լաբորատորիան մշտա-պես համալրվում է առաջնակարգ համակարգչային տեխնիկայով:
1973 թ. ամբիոնին կից ստեղծվել է հաշվիչ մեքենաների լաբորատորիա, որը համալրված էր էլեկտրոնային ստեղնային հաշվիչ մեքենաներով: 1978 թ. ամբիոնը ձեռք է բերել «Նաիրի-2» մակնիշի էլեկտրոնային հաշվիչ մեքենա, այնուհետև նաև «Նաիրի-3-2»: 1986 թ. Բ.Շահնազարյանի ղեկավարությամբ ամբիոնին կից ստեղծվեց հաշվիչ կենտրոնը, շահագործման հանձնվեց երկպրոցեսորային «EC-1045» համակարգը (հաշվողական համալիր), ստեղծվեցին փակ հեռուստատեսային երեք լսարաններ, և ուսումնական գործընթացը դրվեց նոր, առավել բարձր մակարդակի վրա: Ուսումնական գործընթացին զուգահեռ, 1987-2007թթ. տնտեսագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների համար ամբիոնը կազմակերպել է «ԷՀՄ-ի օպերատորի» որակավորում շնորհման կուրսեր, որում հետագայում ընդգրկվեցին նաև ճարտարագիտական ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները և շուրջ 20 տարիների ընթացքում պատրաստվել են ավելի քան 4500 օպերատորներ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում ամբիոնը կազմակերպել է դասախոսների համակարգիչներին տիրապետման համար 14 խմբերի հետ որակավորման կուրսեր, ինչպես նաև ասպիրանտուրա ընդունվողների համար քննության նախապատրաստման և ասպիրանտների թեկնածուական մինիմում հանձնողների համար դասընթացներ: 1980-1992 թթ. ամբիոնը սերտորեն համագործակցում էր Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկիստանի և միութենական նախկին հանրապետությունների առաջատար բուհերի համապատասխան ամբիոնների հետ: Այդ կապերի վերականգնումն այսօր ամբիոնի առաջնահերթ խնդիրներից է: 1998-2011 թթ. ժամանակաշրջանում համակարգչային լսարանների թիվը հասցվել է մինչև 11, իսկ համակարգիչների քանակը` մինչև 106: 1997 թ. ամբիոնը վերանվանվել է «Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների» ամբիոն: 2012 թ. սկզբի տվյալներով ամբիոնում գործում են 9 համակարգչային լսարան թվով 80 համակարգիչներով, ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ստորաբաժանումներն ու ֆակուլտետները, իսկ համապատասխան առարկաներն անցնում են գործնականում բոլոր մասնագիտությունների ուսանողները: 2014 թ. վերջում 2-րդ մասնաշենքի 405 լսարանը կահավորվեց թվով 24 նորագույն համակարգիչներով, պրոյեկտորով և էլեկտրոնային գրատախտակով: Տեղեկատվական տեխնոլոգիրաների կիրառումը դասապրոցեսը դարձրեց ուսանողների համար առավել արդիական և մատչելի: Ամբիոնի աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տպագրության են նախապատրաստել ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մաթ.մեթոդների ու մոդելավորման բնագավառներում արդիական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, ինչպես նաև նոր ուսումնական ծրագրեր:
Այսօր ամբիոնի կոլեկտիվը ակտիվորեն մասնակցում է կրթության համակարգի բարեփոխումներին և բարելավման գործընթացներում Բոլոնիայի հռչակագրի սկզբունքներին համապատասխան: Ամբիոնում կատարվել են նաև որոշակի գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքներն արտացոլված են ամբիոնի կոլեկտիվի անդամների հրատարակված ավելի քան 650 հոդվածներում, 16 մենագրություններում, բազմաթիվ բրոշյուրներում, հոդվածներում, գիտական զեկուցումներում և դասագրքերում, ինչպես նաև հեղինակային արտոնագրերում: Ամբիոնում մշակվել են բազմաթիվ տարաբնույթ կենսաբանական, ոռոգման, բնապահպանական, տնտեսական համակարգերի տնտեսա-մաթեմատիկական մոդելներ, հետազոտվել և առաջարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի օպտիմալ օգտագործման մոդելներ, ինֆորմացիոն անվտանգության հիմնահարցերը և օպտիմալ նախագծման, հեռավար ուսուցման տեխնոլոգիաները: Ամբիոնի բոլոր դասախոսները պարբերաբար անցնում են վերապատրաստման մասնագիտական կուրսեր հանրապետության համապատասխան բուհերում և արտասահմանում, իսկ որոշ դասախոսներ իրենք են դասավանդում մասնագետների վերապատրաստման կուրսերում: Տեխնիկական առաջընթացի այսօրվա պայմաններում ամբիոնի ուշադրության կենտրոնում են համակարգչային գրագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի առաջադեմ մեթոդների ներդրման և արդյունավետ օգտագործման հարցերը: Դասախոսություններին և լաբորատոր պարապմունքներին զուգընթաց` ամբիոնի դասախոսների կողմից արտալսարանային աշխատանքներ են տարվում բոլոր մասնագիտությունների ուսանողների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Գրիգորյան Մանուշակ Այվազի - տնտ. թեկնածու, դոցենտ

  1. Գալանտերյան Անահիտ Պետրոսի – տեխն.գ.թ. դոցենտ
  2. Գյուլումյան Սոս Միքայելի - ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  3. Սմբատյան Արմինե Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
  4. Կոսեմյան Սուրեն Էդուարդի - տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
  5. Մկրտչյան Կարեն Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
  6. Դանիելյան Ազատ Խաչատուրի - ավագ դասախոս
  7. Մնացականյան Ջուլիետտա Ռուբենի - ավագ դասախոս
  8. Պողոսյան Գայանե Խաչիկի - ավագ դասախոս
  9. Ստեփանյան Աիդա Արսենի - դասախոս
  10. Պողոսյան Մարինա Հարությունի - դասախոս
  11. Մանուչարյան Դոնարա Վլադիմիրի - դասախոս
  12. Փոթիկյան Մարինա Գառնիկի - դասախոս
  13. Շիրվանյան Նաիրա Վալերի - ասիստենտ
  14. Աֆյան Արմիկ Վլադիմիրի - ասիստենտ
  15. Հովհաննիսյան Հայկանուշ Հայկի - ասիստենտ
  16. Հովակիմյան Նաիրա Միասնիկի - ասիստենտ
  17. Շահբազյան Անժելա Աշոտի - ասիստենտ
  18. Ներսիսյան Ջուլիետտա Սենեքերիմի - ասիստենտ
  19. Սարգսյան Անահիտ Աշոտի - 1-ին կարգի մասնագետ
  20. Ծատուրյան Տաթևիկ Իմելսի - 1-ին կարգի լաբորանտ
  21. Ղարաղազարյան Գայանե Սաշայի - 1-ին կարգի լաբորանտ
  22. Ղոչիկյան Անի Աշոտի - 2-ին կարգի լաբորանտ
  23. Մկրտչյան Գայանե Բագրատի - օպերատոր
  24. Աթանեսյան Լիանա Արշավիրի -օպերատոր
  25. Պետրոսյան Կարեն Աշոտի - լաբորատորիայի վարիչ 

Դասավանդվող առարկաները
«Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում», «Տեխնոլոգիական գործընթացների մաթեմատիկական մոդելավորում», «Տնտեսամաթեմատիկական մոդելավորում», «Ինֆորմատիկա», «Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ», «Ինֆորմատիկա և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կապի միջոցներ», «Էկոհամակարգերի մաթեմատիկական մոդելավորում», «Տնտեսական իրավիճակների մոդելավորում», «Ինֆորմատիկայի հատուկ դասընթացներ», «Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ», «Տնտեսական ինֆորմատիկա» «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կապի միջոցներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II մասնաշենք, 406 լսարան
Հեռ. (37412) 58 37 01, ներքին՝ 3-55, 2-37

 

Դասավանդման հնարավորություն Իտալիայում Էրասմուս + KA107 Կրեդիտային շարժունության նախագծի շրջանակում

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10