hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ

Այս կոչն իր մեջ ունի ճշմարիտ մեծ խորհուրդ: Սովորելը մարդու կյանքում ունի ուրույն նշանակությունն ու տեղը: Մարդու կրթական մակարդակից է կախված նրա թե՛ անձնական, թե՛ գործարար շփումների իրականացումը: Մենք հնարավորություն ենք տալիս մեր ուսանողներին առաջին կուրսից իսկ տիրապետել նմանատիպ շփումներին:

Առավոտյան դասի, դասից հետո ժողով, ապագա պլանների մշակում, օրեր անց դրանց իրագործում... Սա է համալսարանի ուսանողական գիտական ընկերության առօրյան: Կազմակերպել գիտաժողովներ, հանդիպումներ ինչպես համալսարանի ներսում, այպես էլ դրանից դուրս, դրան զուգահեռ` ակտիվ հանգիստ, և ամենատարբեր միջոցառումներ:

Սովորելը կարևոր է, բայց պետք է մտածել նաև սովորածը կիրառելու մասին, իսկ դրա հնարավորությունը տալիս է ՈւԳԸ-ն՝ մշակելով և իրականություն դարձնելով տարբեր տեսակի միջոցառումներ: Իսկ ահա ավանդական դարձած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթն օրեցօր իր բանակն է ստեղծում և պատշաճ ձևով հանդես գալիս միջբուհական տարբեր մրցույթներում:

Այսպիսով, մենք առաջարկում ենք մեր բանաձևը.
Սովորե՛լ, աշխատե՛լ ու քաղե՛լ դրա արդյունքները:

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10