hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՈՒսանողական խորհրդի պատմությունը

Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների ուսանողական խորհուրդները հիմնադրվել են 1993 թ., իսկ 1994 թ. երկու բուհերի միավորման արդյունքում ձևավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:
ԽՍՀՄ-ում երիտասարդության հետ տարվող բոլոր աշխատանքներն իրականացնում էր կոմերիտմիությունը: Բուհերի կոմերիտական կազմակերպություններն ուսումնական հաստատության կարևոր օղակներից էին: ՀԼԿԵՄ-ն իրավաբանորեն վերակազմավորվեց Հայաստանի երիտասարդական միության, սակայն լիովին չկարողացավ փոխարինել կոմերիտմիությանը:
ՈՒսանողական կազմակերպությունները երկու բուհերում առանց կարգավիճակի գործեցին մինչև 1993 թ.: 1993 թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, իսկ 1994 թ. նաև գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Մ. Է. Բադալյանը: Հետագա տարիներին ուսանողական խորհրդի աշխատանքները համակարգել են Ա. Ավագյանը (1997-1998), Գ. Աֆյանը (1998-2000), Ա. Նորավյանը (2000-2003), Ռ. Մակարյանը (2003-2011), Հ. Ղևոնդյանը (2011-2018):


ՀԱԱՀ-ի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի և Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ է:

 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10