hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ՀԱԱՀ ուսանողական խորհրդի կառուցվածքը

Նախագահ՝ Հայկ Ղևոնդյան

Նախագահի տեղակալ՝ Վահե Ղազարյան

Քարտուղար՝ Իզաբելլա Մսրյան

ՀԱԱՀ-ի ուսանողական խորհուրդն ունի եռաստիճան կառուցվածք: Սզբնական կառույցները ձևավորվում են կուրսերում: Անգամ ամենափոքր կուրսերն ունեն 3-5 անձից բաղկացած ուսխորհուրդ: Կուրսերի ուսխորհուրդներից բացի, գործում են նաև ֆակուլտետային խորհուրդները և համալսարանի խորհրդի նախագահությունը:
Ուսանողական խորհրդի գլխավոր մարմինն ուսանողների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը գումարվում է երկու տարի պարբերականությամբ: Ժողովների միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ղեկավարումն իրականացնում է խորհրդի նախագահությունը:
ՈՒսանողական խորհրդի կառուցվածքային ստորաբաժանումներն են ագրոնոմիական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, պարենամթերքի տեխնոլոգիաների, գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի, հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի, ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական ֆակուլտետների, հեռակա ուսուցման դեպարտամենտի, մագիստրատուրայի և հանրակացարանի ուսանողական խորհուրդները, որոնք կենսագործում են ուսխորհրդի նախագահության որոշումները, վերահսկում և կազմակերպում են ուսանողների իրավունքների ու պարտականությունների կատարումը, հետևում են ուսումնական գործընթացի իրականացմանը, ուսանողների առաջադիմությանը, հաճախումներին, գիտական գործունեությանը, կարգապահական խնդիրներին, ուսանողների մասնագիտական և ոչ մասնագիտական ունակությունների դրսևորման համար ստեղծում են համապատասխան դաշտ, մշտական աշխատանքային կապ են պահպանում ամբիոնների ու դեկանատների հետ:



 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10