hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժին

ՀԱԱՀ-ի՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի ԳՀԻ-ի կազմում հանրապետության գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի նվաճումները ներդնելու, ինչպես նաև ժամանակակից մոլեկուլային կենսաբանական ու կենսատեխնոլոգիական ուսումնասիրություններում ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին ակտիվորեն ընդգրկելու նպատակով որպես կառուցվածքային ստորաբաժանում «Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի» բաժինը կազմավորվել է 2010թ-ին: Բաժնի սեղծման համար հիմք է հանդիսացել 2000թ-ին կենս. գիտ. դոկտոր Ա. Զ. Փեփոյանի կողմից հիմնադրած ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջբջջային փոխազդեցությունների լաբորատորիան, որը ՀԱԱՀ էր տեղափոխվել 2008թ-ին որպես մոլեկուլային կենսաբանության և կենստեխնոլոգիայի լաբորատորիա: Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժինը բաղկացած է երեք` Սննդամթերքի որակ և կենսաանվտանգություն, Ախտորոշում և Կենսատեխնոլոգիա գիտահետազոտական խմբերից: Բաժնի գիտական գործունեության հիմնական ուղղությունը գենետիկական, մետաբոլիկ և թաղանթային մակարդակներով մարդու, կենդանական, բուսական և բակտերիալ բջիջների ակտիվությունների մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունն է, ինչպես նաև կենսատեխնոլոգիական նպատակներով` դրանց օգտագործումը:


ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿ և ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ 
Խմբի հիմնական գիտահետազոտական ուղղվածությունը սննդամթերքի որակին և անվտանգությանը ուղղված հետազոտություններն են: Խմբի աշխատակիցների կողմից ուսումնասիրվում և իրականացվում են հետևյալ ախտորոշումները.
- վիտամիններ և տոքսիններ, 
-սննդամթերքում պաթոգենների որոշում (ձկնամթերք, հյութեր, մսամթերք), 
- հակաբիոտիկներ, հակաբիոտիկային մնացորդներ, 
- հակաօքսիդանտներ, 
- սպիտակուցներ, սպիտակուցային մնացորդներ, 
- սննդամթերքի ալերգեններ: 
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Խմբի աշխատակիցների կողմից իրականացվում են մանրէաբանական, իմունաքիմիական, հեմատոլոգիական հետազոտություններ: Խմբի հիմնական ձեռքբերումը «Բիոթեսթ» ծրագիրն է, որն հնարավորություն է տալիս իրականացնել տնտեսապես ձեռնատու և որակյալ ախտորոշում:
ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Խմբի հիմնական գիտահետազոտական նպատակը, հիմնվելով մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և իմունալոգիայի ժամանակակից նվաճումների հիման, պրոբիոտիկների դերի բացահայտումն է մարդու և կենդանիների առողջական վիճակը բարելավելու գործընթացում:
Մանկավարժական գործունեություն.

  • դասախոսություններ՝ ընդհանուր կենսաբանության, մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի, իմունոլոգիայի ժամանակակից մեթոդներ,

  • դիպլոմային, մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավարում,

  • ուսանողների ընդգրկում գիտահետազոտական աշխատանքներում, քննարկումներում, սեմինարներում,

  • ՀՀ ԳԱԱ և արտերկրյա գիտաշխատողների կողմից պարբերական մասնագիտական դասախոսությունների կազմակերպում,

  • վերապատրաստման դասընթացներ,

  • Պլացեբո էֆեկտի ուսումնասիրում, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում մարդու ու կենդանիների աղիքային միկրոֆլորայի խախտումների կարգավորման միկրոկենսաբանական ուղիների մշակում (պրոբիոտիկաթերապիա, սիմբիոտիկաթերապիա):
    Մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի աշխատակիցներն ակտիվորեն համագործակցում են ինչպես Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի, այնպես էլ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Սլովակիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ: Լաբորատորիայի նվաճումներից է «Բիոթեստ» արդյունավետ ծրագիրը, որը նախատեսված է կլինիկաներում Enterobacteriaceae բակտերիաների տարբերակման համար և կարող է լայնորեն կիրառվել նաև սննդի ախտորոշման գործընթացներում: Լաբորատորիայի աշխատակիցների կողմից ստացվել և լիցենզավորվել է ԱՍԱՓ պրոբիոտիկը:


    Հետադարձ կապ
    ՀԱԱՀ, III-րդ մասնաշենք, երրորդ հարկ
    E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10