hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Պարենամթերքի տեխնոլոգիաներ, սննդի անվտանգություն և կենսատեխնոլոգիա

ՀԱԱՀ-ի կազմում որպես կառուցվածքային ստորաբաժանում կազմավորվել է 2010թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ: Բաղկացած է երեք` կենդանական ծագման մթերքի և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի, բուսական ծագման հումքի վերամշակման տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժիններից: 1959թ. կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծվեց կաթնամթերքի պրոբլեմային լաբորատորիա, որն իր կազմում ուներ 5 բաժին և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդ (թանգարան), որն այսօր էլ միակն է հանրապետությունում, ուր պահպանվում են հարյուրավոր նույնականացված, հավատարմագրված մանրէներ, որոնք, որպես մակարդներ, օգտագործվում են մանկական սննդամթերքի (Ացիդոֆիլին, Նարինե), թթու կաթնամթերքի և պանրի արտադրությունում:

Կաթնաթթվային մանրէները, ֆերմենտները և կենսաբանական ակտիվ նյութերը, որպես դիետիկ, կանխարգելիչ, բուժիչ, հակաօքսիդիչ մթերքներ, լայն տարածում են գտել կաթնամթեքի, հացաթխման արտադրություններում, սննդամթերքի պահածոյացման, ֆերմենտային պատրաստուկների ստացման, բժշկության և դեղագործության բնագավառներում:

Լաբորատորիայում ուսումնասիրվել է նաև ռենտգենյան ճառագայթների և մագնիսական դաշտի ազդեցությունը կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգամորֆոլոգիական, գենետիկական (ժառանգական` ԴՆԹ, ՌՆԹ), կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական, կառուցվածքամեխանիկական հատկությունների, երկրորդային հումքի (շիճուկ, յուղազուրկ կաթ), կաթնամթերքի որակի (սննդային, կենսաբանական, էներգետիկ արժեք) և անվտանգության ցուցանիշների վրա:

Կենդանական ծագման մթերքի և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի բաժինը ներկայումս մշակում է կովի, այծի, ոչխարի, սոյայի կաթից, բուսական ծագման հումքից, դրանց խառնուրդներից մանկական դիետիկ, թթու կաթնամթերքի և պանրի պատրաստման անթափոն տեխնոլոգիաներ, սննդի նպատակով երկրորդային հումքի (թան, շիճուկ, յուղազուրկ կաթ) անկորուստ օգտագործման եղանակներ: Օգտագործվում են տեղական բարձր էկոլոգիական պոտենցիալ ունեցող մանրէների մակարդներ և պատրաստուկներ, ինչը զգալի չափով կարող է կրճատել շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

Կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի ընդլայնումը թույլ կտա կաթ վերամշակող ձեռնարկություններն ապահովել ցածր ինքնարժեք ունեցող, բարձրորակ և անվտանգ կաթնամթերք արտադրելու համար անհրաժեշտ տեղական, էկոլոգիապես մաքուր մերաններով, ֆերմենտներով, խտանյութերով, կենսաբանական ակտիվ նյութերով, կայունացուցիչներով, լցոններով:

Գիտական հետազոտությունները մեծ ճանաչում են գտել միջազգային ասպարեզում, ինչի արդյունքում գիտական կապեր են հաստատվել ԱՊՀ-ի և արտասահմանյան մի շարք գիտակրթական կառույցների հետ:

 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10