hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գյուղատնտեսության մեքենայացում, էլեկտրաֆիկացում և ավտոմոբիլային տրանսպորտի

Հիմնադրվել է 2010թ.` որպես ՀԱԱՀ-ի կառուցվածքային ստորաբաժանում` իր կազմում ունենալով հետևյալ բաժինները.

  • դաշտավարության մեքենայացման,
  • կերարտադրության և անասնապահության մեքենայացման,
  • ավտոմոբիլային տրանսպորտի,
  • նախագծակոնստրուկտորական,
  • գիտափորձնական չափումների:

Հետազոտություններն իրականացնում են` պրոֆեսորներ Ա.Պ. Թարվերդյանը, Դ.Պ. Պետրոսյանը, Շ. Մ. Գրիգորյան, Ռ.Ս. Մինասյանը, տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ս.Վ. Հովհաննիսյանը, Տ.Մ. Սհոյանը, Գ.Ա. Հարությունյանը, Վ.Գ. Սարգսյանը, Վ.Է. Մարգարյանը և կոնստրուկտորներ` Ժ.Մ. Մկրտչյանը, Ջ.Գ. Մկրտչյանը:

Գիտական գործունեության թեմաներն ընդգրկում են հետևյալ ուղղությունները.

  • Մոտոբլոկաքարշ, էներգիայի նվազագույն ծախսումներով մեքենաների համալիրի մշակում (հողուրագ, սրսկիչ, խոտհնձիչ, խաղողի և պտղատու այգիների մշակության մեքենան):
  • Սննդի արդյունաբերության թափոնների (մրգակորիզներ, սպիրտահատիկային տակուցք, բանջարեղենի համակցված չորացում) վերամշակման մեքենաների նախագծում:

Արտադրությունում ներդնելու համար լաբորատորիայի կողմից նախագծվել և պատրաստվել են հետևյալ տեխնիկական միջոցները`

  • մոտոբլոկաքարշ սրսկիչ, գութան, հողուրագ,
  • պտղատու այնգիների մշակության մեքենա,
  • մանրահատիկ սերմերի հիդրոպնևմատիկ շարքացան,
  • մրգակորիզների, սպիրտահատիկային տակուցքի, պտուղ-բանջարեղենի վերամշակման հոսքագծեր:

Նախատեսված է առաջիկա տարիներին կերարտադրության և անասնապահության մեքենայացման բաժնի գիտահետազոտական ու կոնստրուկտորա-նախագծային աշխատանքները կատարել հետևյալ ուղղություններով.

  • Ֆերմերային տնտեսությունների համար նախագծել ու մշակել առանձին կերատեսակների նախապատրաստման տեխնոլոգիական գծեր, դրանք համատեղել լիարժեք կերախառնուրդների պատրաստման կերացեխերի նախագծման հետ:
  • Մշակել կթի նոր տեխնոլոգիա և մեքենասարքավորումներ` ապահովելով գյուղատնտեսական կենդանիների կթի կատարումը ինչպես մսուրային, այնպես էլ արոտային շրջաններում:
  • Գոմաղբի հավաքման ու հեռացման ճոպանասկրեպերային տեղակայանքը վերակառուցել և հարմարեցնել փոքր անասնաշենքերին: Վերանայել գոմաղբի ու թռչնաղբի մշակման երեք եղանակները:

Գիտահետազոտական աշախատանքներում ընդգրկված են պրոֆեսորներ Ս.Ե. Մարգարյանը, Ա.Ս. Մարգարյանը,  տեխնիկական գիտությունների թեկնածուներ Գ.Հ. Դանիելյանը, Ա.Գ. Մազմանյանը, Հ.Թ. Հակոբյանը:

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10