hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Դ.Պետրոսյան

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր,
տեխնիկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր՝ Դանիել Պետրոսի Պետրոսյան

  Կազմավորվել է 2012թ. ապրիլ ամսից: 1998թ. օգոստոսին` ՀԳԱ-ի գիտության վարչության վերակազմավորման արդյունքում  ձևավորվել է գիտական կենտրոնը:
  Դեռևս 1972թ. Հայկական գյուղատնտեսական, Երևանի անասնա-բուծական-անասնաբուժական ինստիտուտներում գործել են գիտահետազոտական սեկտորներ, որոնց հիմնական նպատակն է եղել համակարգել ու կազմակերպել ինստիտուտներում կատարվող տնտպայմանագրային գիտական թեմաների աշխատանքները։ ՀԳԻ-ում գիտական սեկտորի վարիչ են աշխատել Ա.Ջ. Աղասարյանը, Ն.Ա. Ազատյանը, Ս.Օ. Կալաչյանը, Ա.Վ. Շողերյանը, իսկ ԵԱԱԻ-ում՝ Յու.Հ. Աբովյանը, Գ.Բ. Սերոբյանը, Հ.Ս. Մելիքյանը, Ե.Ս. Ասլանյանը:
  ՀՀ պետական բյուջեից գիտության ֆինանսավորման նոր ձևի անհրաժեշտու-թյան համաձայն՝ նորաստեղծ ՀԳԱ-ում կազմավորվեց գիտության վարչություն, որը մինչև վերակազմավորվելը, ղեկա-վարում էր Ա.Ա. Աղաբաբյանը, իսկ գիտական կենտրոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դ. Պետրոսյանը:
Գիտության դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղություն-ներն են`

  • համալսարանի գիտական ստորաբաժանումների ու ամբիոնների գիտական և գիտահետազոտական աշխատանքների կազմա-կերպումը և վերլուծությունը,
  • համալսարանի գիտական գործունեության տեղեկատվության ապահովումը,
  • գիտության և արտադրության կապի ամրապնդումը,
  • գյուտարար և նորարական մշակումների գործունեության համակարգումը,
  • ասպիրանտների, մագիստրանտների և ուսանողների գիտա-հետազոտական գործունեության կազմակերպումը,
  • գիտակրթական գործընթացների միասնության ապահովումը:

Համալսարանի գիտական ոլորտի կառուցվածքային ստորա-բաժանումներն են. գիտության դեպարտամենտը, «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղը, «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղը, «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղը, գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային փոխադրումների գիտահետազոտական ինստիտուտը, պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը, հինգ պրոբլեմային լաբորատորիաներ` բույսերի պաշտպանության և պեստիցիդների սինթեզի, բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի, էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման, անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության, նաև ասպիրան-տուրայի բաժինն ու արտոնագրման և ստանդարտացման սեկտորը:
Գիտության դեպարտամենտը սերտորեն համագործակցում է ինչպես մեր երկրի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Գերմանիայի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ճապոնիայի և այլ երկրների գիտակրթական կառույցների հետ:

Համալսարանը գիտահետազոտական գործունեություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.

  • հողերի ծագման, դասակարգման, աշխարհագրական տարած-վածության ուսումնասիրություններ,
  • հողերի ագրոարտադրական, հողագիտական ու ագրոքիմիական քարտեզագրման աշխատանքներ,
  • հողային պաշարների բերրիության ցուցանիշների, մակրո- և միկրո- սննդատարրերով ապահովվածության ուսումնասիրություններ,
  • հողերի բերրիության պահպանման և վերարտադրության ապահովման օպտիմալ մոդելների, մշակաբույսերի պարարտացման համակարգերի, նոր պարարտանյութերի ստացման, փորձարկման, բերրիության ցուցանիշների փոփոխությունների ուսումնա-սիրություններ,
  • հողերի էրոզիոն պրոցեսների ուսումնասիրում և հակաէրոզիոն միջոցառումների մշակում,
  • աղուտ-ալկալի հողերի մելիորացիայի նոր տեխնոլոգիաների մշակում,
  • տեխնածին աղտոտված տարածքների հետազոտություններ,
  • անապատացման դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակում,
  • դրենաժակոլեկտորային ցանցերի, գրունտային և ոռոգման ջրերի որակական հատկությունների ուսումնասիրություններ,
  • խաղողի տարբեր սորտերի, տեսակների և հիբրիդային սերմնաբույսերի վեգետատիվ ուսումնասիրություններ` առավել բարձրորակ, բերքատու և դիմացկուն համապիտանի, տեխնոլոգիական ու սեղանի սորտեր ստեղծելու համար,
  • պտղատու մշակաբույսերի` տնտեսակենսաբանական բարձրարժեք հատկանիշներով սորտերի ստացում,
  • խաղողի և պտղատու մշակաբույսերի, գենոֆոնդի պահպանման ու համալրման ուղղությամբ աշխատանքներ,
  • բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, անտառային ծառատեսակների, դեկորատիվ բույսերի վիրուսազերծ տնկանյութի` կենսատեխնոլոգիական եղանակով ստացման տեխնոլոգիաների մշակում,
  • գյուղատնտեսական մշակաբույսերի գենետիկական հատկանիշների կենսատեխնոլոգիական հետազոտություններ,բույսերի գենետիկա-կան ռեսուրսների պահպանում և սելեկցիայում օգտագործում,
  • գյուղատնտեսական մշակաբույսերի և հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոցների մշակում ու փորձարկում,
  • ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում էկոլոգիապես անվտանգ բուսական ծագման մթերքի արտադրության տեխնոլոգիաների մշակում, դեգրադացված անտառների պահպանման և վերականգնման տեխնոլոգիաների մշակում,
  • ՀՀ բնակլիմայական տարբեր պայմաններին հարմարվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բարձր մթերատու ցեղերի բուծում ու կատարելագործում,
  • անասնաբուծության վարման, գյուղատնտեսական կենդանիների կերակրման ու պահվածքի, կերի կայուն բազայի ստեղծման համակարգերի մշակում, բնական կերահանդակների արմատական և մակերեսային բարելավում, դրանց արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաների մշակում,
  • բուծվող գյուղատնտեսական կենդանիների ցեղերի, ինչպես նաև ոչ ավանդական ճյուղերի (այծաբուծություն, ձիաբուծություն, ճագարաբուծություն) գենոֆոնդի պահպանություն, տոհմային գործի վերականգնում, մոնիտորինգ, կիրառական խնդիրների ծրագրավորման և ժամանակակից տեխնոլոգիաների մշակում և ներդրում,
  • գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակում,
  • գյուղատնտեսության ոլորտում կենսատեխնոլոգիայի ժամանակա-կից և արդյունավետ մեթոդների մշակում և ներդրում,
  • գյուղատնտեսական հումքի և մթերքի արտադրության, վերամշակման ու պահպանության արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և ներդրում,
  • գյուղատնտեսության արտադրության տեխնոլոգիական պրոցես-ների մեքենայացում, փոքրածավալ գյուղատնտեսական մեքենաների և գործիքների նախագծում, փորձանմուշների պատրաստում ու սպասարկման համալիր ծրագրի մշակում,
  • ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի տնտեսագիտական բարեփոխումների, մարկետինգի, գնագոյացման և կառավարման հիմնահարցերի ուսումնասիրություններ,
  • ջրային պաշարների արդյունավետ օգտագործման միջոցառումների, գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման արդյունավետ տեխնոլոգիաների մշակում:

Գիտության դեպարտամենտի կառուցվածքային սխեման
 

Հետադարձ կապ

0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74,
ՀԱԱՀ, I-ին մասնաշենք, 331 սենյակ
Հեռ. +374(10) 58-15-97, ներքին`3-69
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10